Նիհարելու Իմ Պատմությունը

#մոտիվացիա

Էստեղ չեք գտնի շատերիդ բնորոշ «չաղացա,հիմա ուզում եմ նիհարել» ստանդարտ պատմություններից,բայց ես գտել եմ իմ մեջ մի մեեե՜ծ մոտիվացիա կառուցվածքիս նրբությունները ինքս կերտելու։Արդյունք տեսնելուց հետո ուզում եմ կիսվել կետ առ կետ,որովհետև ինձ էլ են իմ շրջապատի ուժեղ կամքով սիրուն կանայք ու աղջիկները մոտիվացնում ամեն օր։ Ամեն ինչի մասին հերթով կետերով՝

1)ընդգրկեք ընտանիքի անդամներին-միայնակ նիհարելը ձանձրալի է,քեզ ոչ ոք չի հասկանում,աջ ու ձախ համով ու վնասակար բաներ են հյուրասիրում ու քթիդ տակ ուտում,իսկ եթե դու մենակ չես,ամենն ավելի հետաքրքիր է,ինձ համար մոտիվացիայի ընկեր եղավ մամաս,ով էդ պահին 88 կգ էր,հավատացեք միասին աշխարհի ամենահամով դիետիկ դեսերտներն ու ուտեստներն ենք սարքել,որից օգտվում էին նաև ընտանիքի մյուս անդամները մեր բաժինը խլելով ?սկսեցինք ԱՄԵՆ երեկո քայլել,3 ժամ,կարծում եք՞ ստաբիլության մասին կեղծում եմ,ամենևին,սկսեցինք հյուր գնալ բացառապես ոտքով,Ավանից Զեյթուն,Հրապարակից Չարբախ ու հետո նորից հետ էինք գնում ոտքով,մեր ընտիր տրամադրությամբ վարակում բարեկամներին,ովքեր միշտ ուզում էին մեզ հետ քայլել։Ամեն երեկո մաման ներկայացնում էր,թե ինչ է կերել օրվա ընթացքում։Հաշվում էինք կալորիաներն ու որոշում ինչքան ենք քայլելու ամեն ինչ այրելու համար։Էս հրաշալի մեթոդով նստակյաց աշխատանք ունեցող մամաս 88-ից դարձավ 73,2 ամսում։Մենք մինչև հիմա առիթը բաց չենք թողնում միասին քայլելու ու զրուցելու,որովհետև «բժշկականի ուսանող» կարգավիճակում տնեցիներին տան մեջ կարոտում եմ։Դաս սովորում եմ օրվա մեծ մասը,միշտ։

2)սնունդ-ես ունեմ գայլի ախորժակ,ուտելիքի մեջ սիրում եմ ԱՄԵՆ ԻՆՉ,շատ քիչ բաներ կան,որոնք ինձ համար նեյտրալ են,օրինակ կարող եմ ուտել մի մեծ յուղոտ տորթից 4 կտոր,հետո փախլավա,հետո ամբողջ տուփ շոկոլադ ու վրայից մի ընտիր համբուրգեր,և սա թեկուզ գիշերվա 4-ին,ու,միևնույնն է,քաշս ստաբիլ էր։Հավատացեք,այդ պայմաններում շատ բարդ էր ախորժակ հսկելը։Ամենահեշտը հրաժարվեցի կոլայից(տարիներով օրական 1 լիտր կոլայից կախվածություն ունենալով հանդերձ),ֆասթ ֆուդից էլ։Իսկ քաղցրը ինձ համար ամենացավոտ կողմն էր։Բայց եթե սկսում ես նիհարել,չկա ոչ մի կախարդական երկուշաբթի,ճիշտ ժամանակը հենց հիմա է։Հիմա եթե ուտես այս մեծ կտոր տորթը,երկուշաբթին քեզ չի օգնի։Հիմա,երբ ես ձևավորեցի գիշերը քնելուց առաջ յուղոտ բաներ չուտելու սովորությունը,էլ չեմ հավատում մարդկանց,ովքեր պնդում են,թե իրենք ՉԵՆ ԿԱՐՈՂ։«Ես կմեռնեմ,եթե քաղցր չուտեմ,հալալ ա քեզ» ասողը չգիտի,որ ես 21 օր գիշերները մղկտացել եմ էդ ժամին չուտելու պարտադրությունից ու երազիս խորոված ու քյաբաբ եմ տեսել։21 օր,հետո անցավ։Հիմա գիշերներն ախորժակ չունեմ,ի՞նչ եք կարծում 21 օրը ամբողջ կյանքի համեմատ շատ է՞,եթե չէ ուրեմն 21 օր մի կերեք օրինակ պիցցա,հետո էլ չեք ցանկանա։Սովորություններն ու պայմանական ռեֆլեքսները 21 օրում ձևավորվում են։Իմ նիհարելու գաղտնիքը էդ 21 օրվա մեջ ՈՉ ՄԻ բացառություն չանելն է։Ի դեպ,բոյս 156 սմ է,քաշս ստաբիլ 58 կգ էր,հետո հասա իմ մինիմալ քաշին 50 կգ,որից հետո գիտակցված(ինչու եմ նշում գիտակցված,որովհետև լինելով բժիշկ-ուսանող ու տարիների կտրվածքով ամեն ուրբաթ ունենալով սարսափելի ծավալով ու բարդության գագաթնակետով կարևորագույն քննություններ,հասկանում էի,որ իմ օրգանիզմին «պարգևատրել»-ը արդար է) սարսափելի խախտումներ արեցի,որից հետո ի դեպ քաշս չէր ավելացել։Առհասարակ նիհարելու լավագույն ռելաքսը մեկ-երկու օրով խախտումն է։Որից հետո նիհարելը պետք է սկսել նորից։Ամեն օր նորից։Երկու օր խախտեցիր,վայելեցիր,դե անցիր նիհարելուդ,դա ոչ թե հուսահատվելու առիթ է,այլ ամենադրական կետը,դրանից հետո հագեցած ես ու նոր տեմպերով ես սկսում նիհարել։

3)կշեռք-այն հրաշալի ինդիկատոր է,կարող է դառնալ նիհարողի լավագույն ընկերը,բայց երբ խախտում եք անում,տարեք պահեք,որոշեք թե քանի կգ ավելացած կլինեք ըստ ձեզ ու որոշեք թե ինչքան ժամանակում դա հետ կբերեք,այդքան ժամանակ հետո կկշռվեք,արդյունքը ձեզ հաճելիորեն կզարմացնի,մի դարձեք կշեռքի գերի ։Դ ես որ դարձել էի,հիմա ավելի ռացիոնալ եմ այն օգտագործումԻ դեպ երկու/երեք և ավելի հարկանի տների համար՝կշեռքը դրեք ամենավերևի հարկում,մինչև հասնելը կալորիաներ ծախսեք։

Փոստը շատ երկար ստացվեց,դրա համար հակված եմ չշարունակելու ֆիթնեսի ու բոդիֆլեքսի մասին իմ ջանքերի ու այլնի մասին։Եթե իհարկե ցանկանաք,արժի,բայց կարծում եմ այսքանն էլ կմոտիվացնի գոնե ձեզանից մեկին ավելի վստահ լինելու։Եղեք առողջ։

Bravo....urish xosqer parzapes chkan

Պատասխանել այս գրառմանը

Kareli e dez pm grel

Պատասխանել այս գրառմանը

Naxacasin inc eq utum

Պատասխանել այս գրառմանը

shnorhakal em, gone indz mot huys artnacav,vor amen inch der korac che

Պատասխանել այս գրառմանը

Հավատացեք, մոտիվացիան հզոր զենք է նիհարել ցանկացողների համար:Շնորհակալություն!!!

Պատասխանել այս գրառմանը

Susanna jan es chem karoxanum hrajarvel hacic miyayn erekoyan em mi kerp aranc hac utum xmum em 2 litr jur jisht e ardyunq ka 2 amsum 5 kg bayc avelin kuzei

Պատասխանել այս գրառմանը

Es cem utum sat bajc cem niharum

Պատասխանել այս գրառմանը

Apreq duq??lavn er....

Պատասխանել այս գրառմանը

Es orinak erek xaxteci bayc ardsn dzer asaci pesem sksel mtacel vor vojinj 1 or karelie xaxtel daje organizmn ksksi avdli shat qash gcel hajord orvsnic sksvac.....da apacucvac bane [email protected] es chgitei orinak???

Պատասխանել այս գրառմանը

կեցցես??

Պատասխանել այս գրառմանը

De du urish es eliiii???

Պատասխանել այս գրառմանը

Ապրեք դուք,երանի շատ կանայք գիտակցեն այն ինչ դուք ասացիք,կեցցեք ???

Պատասխանել այս գրառմանը

Kgreq inc Karelia utel aravotjan

Պատասխանել այս գրառմանը

Վիկա ջան,Ձեզ պատասխանել էի՝ավսյանկա՝մեղրով կամ մրգերով,գրեչկա,պանիր,տվառոգ՝մեղրով ։Դ իմ սիրած նախաճաշերն են:Կամ էդ պահին ինչ սիրտներդ ուզում ա,եթե դա առողջ սնունդ ա:

Պատասխանել այս գրառմանը

Առողջ սնունդը չունի հատուկ ցուցակ,ուղղակի բալանսավորված կերեք

Պատասխանել այս գրառմանը

Shat lav motivacia er???

Պատասխանել այս գրառմանը

Vor cragrov eq voroshum vorqann kkal ayrelu hamar inchqan piti qauleq/

Պատասխանել այս գրառմանը

Bravo graget xosqi, haskanali meknabanutyan hamar

Պատասխանել այս գրառմանը

Isk inch @ndhanrapes cheq kerel

Պատասխանել այս գրառմանը

Mi shnchov kardaci bravo dzez ta astvac mer xmbum ayslisi haxtakan poster shat linen

Պատասխանել այս գրառմանը

Nahev bravo krknaki qaraki mamain super mama

Պատասխանել այս գրառմանը

Կարդացի այս հրաշալի պատմությունն ու ինքս ինձնից ամաչեցի... որքան ժամանակ է՝ ինքս ինձ չեմ կարողանում տրամադրել ։ Ձեզ բրավո, էլի գրեք:)

Պատասխանել այս գրառմանը

susanna555 bravoo dzez.. hiacac em apreq duq???.. nor stimul tveciq ?

Պատասխանել այս գրառմանը

???

Պատասխանել այս գրառմանը

լավներ ։ինչպես ասումեն ոչ թե չեմ ուզում այլ ցանկություն չունեմ ։եթե ցանկանաս շատ բանի կհասնես առանց պատճառաբանությունների

Պատասխանել այս գրառմանը

❤️❤️❤️❤️❤️??????????

Պատասխանել այս գրառմանը

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն