Նկարվելու Ճիշտ Ռակուրսներ

#ՄոտիվացիաֆոտոՈւզում եմ այսօր ձեզ հետ խոսել ֆոտո անելու ժամանակ ռակուրսների մասին,ինչպես նաև բացել մեր աչքերը մեր արտաքին տեսքի վրա:Չաղ( Թմբլ?)մարդիկ (ոչ միայն չաղ)կողքից իրենց չեն տեսնում,ու ընդանրապես մենք մեր մասին աղավաղված պատկերացում ունենք:Այն,ինչ մենք տեսնում ենք հայելու մեջ,շատ հաճախ չի համապատասխանում իրականությանը:Եթե խոսենք չաղլիկների մասին,ապա մեծ չափսերի հագուստ հագնելու սովորությունը,աստիճանաբար հիշողությունից ջնջում է,թե ինչպիսի տեսք ունի նորմալ չափսի հագուստը:Շատ հաճախ մեծ չափսի «բալախոնը» չաղլիկների աչքին թվում է շատ սիրունիկ բլուզկա կամ շալվար,քանի որ իրենց թվում է թե իրենք շատ չաղ չեն:Բայց,երբ արդեն կամքիդ ուժը լրիվ հավաքում ես և սկսում ես նիհարել,սկսում ես ռեալ մտածել,որ դեռ չես հասել քո ուզած չափսին,և ահա հենց այդ ժամանակ մտածում ես,որ իսկապես չաղ ես, լուրջ պետք է նիհարել:Գործը նրանումն է,որ մեր պսիխիկան մեզ պաշտպանում է ավելորդ անհանգստություններից:Դրա համար պետք չէ հավատալ հայելու մեջ արտացոլանքին:Ֆոտոներում մենք նույնպես կանգնում ենք նույն դիրքում,տարիների ընթացքում սովորում ենք թաքցնել մեր ավելցուկները:Ուզում եք ստանալ մոտիվացիա?Ուրեմն առաջ!Հեռախոսը կամ կամեռան վերցնում եք և սկսում նկարել ձեզ և ուղղությունը ուղիղ ձեր վրա,այլ ոչ թե վերևից կամ ներքևից,և շարունակում եք անխնա նկարել բոլոր կողմերից:Կարող եմ ասել,որ ռակուրսը ներքևից չաղացնում է,ռակուրսը վերևից թաքցնում է բոլոր անցանկալի մասերը,իրականությունը միայն ուղիղ ռակուրսն է:ԵՒ այսպես սնվեք ճիշտ,առողջ սնվեք և սկսեք նիհարել,հասնել ձեր ուզած չափսին,որ լուսանկարվելիս էլ չթաքնվեք(ես այդպես էի անում,չէի սիրում նկարվել,թեկուզ երբեք շատ չաղ չեմ եղել,բայց ավելորդ մասեր կային,որոնք ուզում էի թաքցնել):Հիմա,երբ նկարը տեսնոմ եմ և ինձ նկարում հավանում շատ հաճելի է լինում:Հիշեք.ՍԵՒ ՀԱԳՈՒՍՏԸ ԿԱԶՄՎԱՑՔԸ ՍԼԱՑԻԿ Է ԴԱՐՁՆՈԻՄ,ԲԱՅՑ ՄԻՆՉԵՒ ՈՐՈՇԱԿԻ ՉԱՓՍԸ:Ձեր խիստ ադմին Նունե

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն