Նպատակ՝ մինչև տոներ 70-80կգ

#Նպատակմինչևտոներ70-80կգ

Աղջիկներ շատ ուրախ եմ,որ այսքան շատ սիրունիկներն են հավաքվել,ովքեր ուզում են ավելի սիրունանալ,ավելի հմայիչ տեսք ունենալ:Բայց,մի բայց կա:Արդյո՞ք պատրաստ եք այսպիսի դժվար քայլի:Դժվար է,որովհետև առանց չարչարմունքի ոչինչ չի ստացվի,աղջիկներ:Պետք է չարչարվենք,որ մեր ուզածին հասնենք:Եթե հստակ որոշել եք նիհարելև միանալ ինձ,իսկ ես շատ,շատ խիստ եմ լինելու,քանի որ իմ առջև դրված է շատ պատասխանատու և կարևոր խնդիր,նախ չենք ալարում և կարդում ենք սա.

#Մոտիվացիա1Աղջիկներ ջան նիհարելու համար հստակ նպատակ դրեք ձեր առջև և շարժվեք դեպի այդ նպատակը:Ինչ է պետք առաջին հերթին

  1. մեեծ ցանկություն,եթե ինչ որ բան շաատ ես ուզում,ամպայման լինում է(փորձված է ինձ վրա?)
  2. կամքի ուժ,որ պետք է ձեր մեջ գտնեք և գործի դնեք,այն ձեզ շատ է պետք գալու:
  3. պատճառ,ինչի համար ուզում եք նիհարել,դա կարող է լինել առողջական խնդիրը,կարող է լինել սերը,կարող է լինել թեկուզ ուրիշին նմանվելու ցանկությունը կամ ավելի բարեկազմ կազմվածք ունենալը և այլն,հստակ գտեք պատճառը և տեսեք արժե արդյոք դրա համար պայքարելը
  4. շարժառիթ(стимул),եթե գտել եք շարժառիթը և պատրաստ եք զոհաբերությունների ու փոխել ձեր ռացիոնը,ապա հստակ որոշեք,որ հենց այս րոպեից սկսում եք նիհարելու պրոցեսը,այլ ոչ թե երկուշաբթի??
  5. սննդակարգ,որոշում կայացնելու մյուս օրը արթնանալուց անմիջապես սկսում եք փոխել ձեր սննդակարգը,սկսելով նախաճաշից:Նախ-ին պետք է ուտել սնունդ,որըհարուստ է ածխաջրերով և սպիտակուցներով ու վիտամիններով:Ճաշը պետք է բավականին հագեցած լինի,որպեսզի օրվա երկրորդ կեսին ապահովեք ձեզ էներգիայով և շատ չսովածանաք(ինչը ես ձեզ ամեն օր ասում եմ??):Ընթրիքը պետք է լինի շատ թեթև և քիչ կկալներով,վերջին սննդի ընդունումը քնից 4-5ժամ առաջ:Քնելուց կարող եք մի բաժակ մածուն կամ կեֆիր խմել
  6. Սպորտ.անպայման զբաղվեք սպորտով,ժամակնակ գտեք հաճախելու մարզադահլիճ,եթե այնուամենայնիվ չեք կարող ուղղակի ավելացրեք ձեր ֆիզիկական ակտիվությունը,շատ քայլեք,մի օգտվեք վերելակներից,այլ բարձրացեք աստիճաններով արագ քայլքով,պարեք
  7. և վերջումչկա 'Ես չեմ կարող' արտահայտությունը,կա 'Ես դա կանեմ'ը,քանի որ ձեր չարչարանքների արդյունքը կախված է միայն ու միայն ձեզանից:Եթե դեռ ուզում եք շարունակել,ապա հետևում եք հետևյալ կանոններին.-1.մինչև 12.00 ուտում ենք ամեն ինչ,ինչպես նաև ածխաջրեր-2.քաղցր ցանկացած մթերքներում մինչև 12.00(շատ քիչ քանակությամբ,բացառում ենք շաքրավազը,օգտագործում ենք մեղր կամ շաքարի փոխարինիչ(ստեվիա))-3.հացաբուլկեղեն մինչև 15.00,այսինքն միայն ճաշին(եթե նիհարելու պրոցեսում եք,ավելի լավ է չուտեք)-4.18.00ից հետո ոչ մի ածխաջուր-5.օսլա պարունակող մթերքները միայն ճաշին(կարտոֆիլ,բրինձ)(ավելի լավէ բացառենք նիհարելու ընթացքում)-6.միրգ մինչև 16.00,երեկոյան կարելի է մեկ երկու կանաչ խնձոր(ես ուտում եմ)-7.ոչ մի ժարիտ կարտոֆիլ,չիկարելի-8.բեռնաթափում անել 10օրը մեկ(անպայման)-ջուր,պարտադիր,օրական 2-2.5լ,առավոտյան արթնանալուց անմիջապես խմում ենք 2բաժակ,ամեն ուտելուց կես ժամ առաջ,ուտելու ընթացքում ոչ մի հեղուկ, և ուտելուց մեկ ժամ հետո միայն:Ուրեմն այսպես,եթե դեռ ուզում եք և մտադրվել եք 100%,սկսում ենք նոյեմբերի 1-ին մինչև դեկտեմբերի 25ը:Հետևում ենք իմ փոստերին,պատրաստում ենք մթերքները,որպեսզի ձեռքի տակ լինի ամեն ինչ:

Հոկտեմբերի 31ին սպասեք փոստիս!!

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն