Նռան Օգտակար Հատկությունները

#ՆՈՒՌ1Շատ կան արդյո՞ք ինձ նման նուռ սիրողներ:Իսկ գիտե՞ք ինչքան օգտակարություն ունի մեր՝հայերիս ազգային խորհրդանիշը:Եկեք բացահայտենք նռան գաղտնիքները:Նուռը համարվում է մրգերի թագավոր, այն ոչ միայն յուրահատուկ է իր կառուցվածքով, այլ նաև հինավուրց ժամանակներից ի վեր օգտագործվել է բժշկության և կոսմետոլոգիայի մեջ: Նռան օգտակարությունը ընդունելի է բոլորի կողմից և քննադատության չի ենթարկվում: Նուռը համարվում է աշխարհի ամենաօգտակար մրգերից մեկը:Նուռը ոչ միայն համեղ միրգ է այլև ամբողջ վիտամինների և հանքանյութերի համալիր, քանի որ նուռը պարունակում է այն ամենը, ինչն անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ գործելու համար: Նուռը պարունակում է 4 հիմնական վիտամիններ՝ C, P, B6, B12: Նուռը շատ օգտակար է կիրառել բեռնաթափման օրերի ընթացքում կամ պահքի ժամանակ: Նուռը նաև հարուստ է յոդով, կալիումով, Կալցիումով, երկաթով սիլիցիումով և այլն:Նռան հատիկները շատ օգտակար են շաքարախտով հիվանդների համար:Նռան հատիկները արդյունավետորեն կարգավորում են արյան ճնշումը: Իսկ հատիկների կորիզներով թեյը հանգստացնում է նյարդերը:Նռան կորիզները պարունակում են այնպիսի յուղեր, որոնք վերականգնում են օրգանիզմի հորմոնալ հավասարակշռությունը:Նուռը կարգավորում է նյութափոխամակությունը,նռան հյութը քչացնում է սովի զգացումը:Անպայման գնեք և տանը պահեք նուռ,մրցույթի ընթացքում շատ ենք օգտագործելու այն:ԵՒ սմութիներ ենք պատրաստելու,և աղցաններ,և թարմ քամված հյութն ենք խմելու:

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն