Ոսպի Տեսակները և Օգտակար Հատկությունները

#ոսպ 

Այն բակլազգիների ընտանիքին է պատկանում: Լինում է տափակ ու մանր, ափսեանման կամ ուռուցիկ սերմն իրականում օժտված է մեր օրգանիզմի համար բազում օգտակար հատկություններով: Որպես ուտելի մթերք՝ ոսպը հինժամանակներից է հայտնի ու հարգի է եղել Հին Հունաստանում, Բաբելոնում, Հին Եգիպտոսում, աղքատների սեղանին փոխարինել է հացին ու մսին, իսկբուժակներն այն գործածել են տարբեր հիվանդությունների դեպքում:յսօր աշխարհում ոսպի 10 հիմնականտեսակ է հայտնի: Չնայած բոլորն էլ համով նման են (ընկույզի համ են հիշեցնում), տարբեր են գույնով, չափով ու անգամ օգտակար հատկություններով:

Ոսպը լինում է կանաչ, կարմիր, դեղին, հանդիպում է նաև սև գույնի:

Կանաչ ոսպը ոչ այնքան հասուն պտուղներն են, որոնք եփի ընթացքում չեն կորցնում ձևը: Դրանք օգտագործում են հիմնականում աղցանների համար: Կանաչ ոսպն օգտակար է հեպատիտի,խոցի, պիելոնեֆրիտի, խոլեցիստիտի, ռևմատիզմի, արյան բարձր ճնշման հիվանդությունների դեպքում:

Կարմիր ոսպն ավելի նրբահամ է ու հարմարապուրների ևխյուսերի համար, քանի որ արագ է եփվում: Մեծ քանակությամբ սպիտակուց ու երկաթ է պարունակում, օգտակար է անեմիայի դեպքում:

Դարչնագույն ոսպնընդգծված ընկուզահամ ունի, այն օգտագործում են ապուրների ու ջեռեփուկների համար: Օգտակար է տուբերկուլյոզի, թոքերի հիվանդությունների, ոսկրա-մկանային համակարգի վնասվածքների դեպքում:

Թվարկվածները մեզ ծանոթ տեսակներն են: Ի տարբերությունմյուս հատիկաընդավորների (լոբի, սիսեռ)՝ ոսպը եփից առաջ նախապես թրջելու հարկ չկա ուջերմային մշակումից հետո էլ, ի տարբերություն շատուշատ մթերքների, լրիվ պահպանում է օգտակար հատկությունները:

Քիմիական բաղադրությունն ու կալորիականությունը

Ոսպը համարվում է շատ օգտակար դիետիկ մթերք. 100 գ ոսպի մեջ 25 գ բուսական սպիտակուց, 4 գ ջուր, 54 գ ածխաջուր ու ընդամենը 1 գ ճարպ կա: Մարդու օրգանիզմը հիմնականում անհրաժեշտ քանակությամբ սպիտակուց է ստանում մսի գործածումից, սակայն պարզվում է, որ լրիվ կարելի է միսը փոխարինել ոսպով, էլ չասած, որ բուսական սպիտակուցն ավելի հեշտէ յուրացվում օրգանիզմում: Ոչ մեծ քանակությամբ ոսպը կարող է հագեցնել քաղցը տևական ժամանակ: Իսկ ճարպի նվազագույն քանակի շնորհիվ ոսպըկարելի է գործածել քաշ գցելու նպատակով: Ոսպի մեջ մեծ քանակությամբ օսլա, բնական շաքար, չհագեցած ճարպաթթուներ են պարունակվում: Մեծ քանակությամբ լուծվող բջջանքի շնորհիվ բարելավվում է մարսողությունը, որն իր հերթին աղիքների քաղցկեղի կանխարգելման հրաշալի միջոց է: Այս մթերքն օգտակար է կանանց առողջությանը: Մեկ բաժին ոսպըկարող է ապահովել մարդուն անհրաժեշտֆոլաթթվի օրաբաժնի 90%-ը: Ուստի այն պետք է ներառել հղի կանանցսննդակարգում, պտղի նորմալ ձևավորման համար:

Այս մթերքը հարուստ է A, PP, E և В խմբի վիտամիններով ու բետա-կարոտինով: Հարուստ է հանքանյութերով՝ մանգանաթթվով, յոդով, ցինկով, երկաթով, կոբալտով, բորով ու քրոմով, սելենով, ծծումբով, ֆոսֆորով ևն: Ոսպի առկայությունն օրաբաժնում բարելավում է սրտի, նյարդային ու արյունաստեղծ համակարգերի աշխատանքը: Բուսական աշխարհում սննդարար ու օգտակար հատկություններով ոսպին հավասար մթերք թերևս չկա: Տրիպտոֆանի պարունակության շնորհիվ այն անփոխարինելի է նյարդային համակարգի համար. օգնում է մշակելու սերոտոնին հորմոնը, որը, ինչպես հայտնի է, պատասխանատու է հոգեկան հավասարակշռության ու լավ տրամադրության համար: Դեռևս հին բժշկողներն այն համարում էին հոգուն հանգստություն բերող սնունդ:

Ոսպի պարունակած մագնեզիումը, կալիումը, ցինկն ու երկաթը դրական են ազդում արյունատար ու սիրտ-անոթային համակարգի վրա, օգնում են մաքրելու անոթները վտանգավոր խոլեստերինից, բարձրացնում են հեմոգլոբինը, կարգավորում սրտամկանի աշխատանքն ու ամրացնումայն: Եթե ձեր ընտրած սննդակարգը ոսպ է ներառում, ապա վստահ եղեք, որ վիտամինների ու հանքանյութերի անբավարարության խնդիր չեք ունենա: Այս ամենից զատ՝ ոսպը նաև էկոլոգիապես մաքուր ու անվտանգ մթերք է: Բանն այն է, որ եթե անգամ այս բույսը մշակվել է աղտոտված տեղանքում, միևնույն է,նիտրատներ, թունավոր նյութեր ու ռադիոնուկլեիդներ չի կլանում ու կուտակում: Կրծքագեղձի և ուղիղ աղիքի քաղցկեղի կանխարգելման նպատակով առաջարկվում է ոսպով պատրաստված սնունդ ընդունել ցանկացած վիճակում, քանի որ իզոֆլավոնները (նյութեր, որոնք ճնշում են քաղցկեղային բջիջների աճը), չեն քայքայվում ջերմամշակման արդյունքում:

Ոսպը շատ օտակար է դիաբետով հիվանդների համար, քանի որ պարունակում է թեթև ածխաջրեր: Դրանք ոչ միայն չեն բարձրացնում արյան մեջ շաքարի մակարդակը, այլև լավ են յուրացվում օրգանիզմում: Ոսպը հաջողությամբ կիրառում են նաև ժողովրդական բժշկության մեջ: Օրինակ՝ այրվածքները բուժում են կարագի հետ խառնած ոսպի ալյուրով, իսկ վերքերի սպիացման համար այն խառնում են դեղնուցին:

Միզաքարային հիվանդության դեպքում ցավը մեղմելու համար պետք է օրական 3 անգամկես բաժակ ոսպով շիլա ուտել: Ոսպի օգտագործումն օգուտ էտալիս ամբողջ օրգանիզմին: Եվ քանի որ բնության մեջ գոյություն չունի բացարձակ օտակար ու բացարձակ վնասակար մթերք, ոսպն էլ ունի իր վտանգները:

Ոսպի հակացուցումները

Գերգազառաջացումը, դիսբակտերիոզ կամ աղիքային հիվանդություն ունեցողներին խորհուրդ չի տրվում տարվել ոսպով: Ոսպ խորհուրդ չի տրվում նաևորոշ քրոնիկ հիվանդությունների դեպքում, օրինակ՝ պոդագրայի: Այն դժվար է մարսվում, ուստի ստամոքսի հիվանդություններ ունեցողներին խորհուրդ չի տրվում օգտագործել ոսպով աղցաններ: Բայց կարելի է լավ եփած, տրորած վիճակում վայելել այն:

karda Anna jan

Պատասխանել այս գրառմանը

Mersi shat Anush jan?

Պատասխանել այս գրառմանը

Ես ինքս շատ եմ սիրում ոսպ)))

Պատասխանել այս գրառմանը

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն