Ուտելու համար կան ժամեր

Նյութը գրելիս երկու դեպք հիշեցի. Առաջինը, երբ փոքր էինք, հիշում եմ, թե ինչպես տատիկս, բրդուճը ձեռքին վազում էր իմ հետևից ու համոզում, «մի բրդուճ կերեր էլի»? Եվ երկրորդ, երբ տեղափոխվեցի Ֆրանսիա և սկսեցի ռեժիմով, որոշակի ժամերի (նախաճաշ է-8:00, ճաշ 12:00, ընթրիք 18:00) սնվել, առաջին մեկ ամիսը սովածության զգացողությունը հաղթահարելուց հետո, ես ինձ էականորեն շատ լավ և էներգիայով լի զգացի...

ԿԿ մայրիկները, ովքեր կերակրում են երեխային ըստ պահանջի, և ԿԽ մամաները, որոնց մեծամասնությունը չի հետևում տուփի վրա գրված քանակին և ժամերին, ըստ էության, նույնպես կաթը տալիս են ըստ պահանջի, 6 ամսականից հավելյալը սկսելիս, շատ հաճախ, չհետևելով խորհուրդներին, սկսում են օրական մի քանի անգամ, ըստ պահանջի հավելյալը տալ (շատ հաճախ մայրիկի պահանջի, որին թվում է, թե երեխան 30 րոպե ուտելուց հետո նորից սոված է), սա արմատապես սխալ է։ Այս տարբերակով դուք կհասնեք նրան, որ երեխան կմտածի, ուրեմն ուտում եմ այն ժամանակ, երբ սոված եմ, և մայրիկը միշտ ափսեն պատրաստ սպասում է ինձ! Սրանով դուք ձեզ դատապարտում եք, տատիկիս պես, մշտապես վազել ձեր երեխայի հետևից ափսեյով։ Բացի առողջական խնդիրներից, որ ձեր երեխան կարող է ունենալ, դուք ոչ մի կերպ չեք օգնում ձեր բալիկին` իր կյանքի քաոսը գոնե սննդի հարցում կարգի բերել։ Այսպես.

«18:00-ից հետո հաց չուտել» ը, եթե ողջ Եվրոպայում համարվում է նորմա, ապա Հայաստանում ` դիետա։ Այստեղից է նաև գիրությունը, պասիվությունը, վատ քնելը, և հոգնածությունը, որ կանանց մեծ մասը ունենում է։ Չգիտակցելով, այս վատ ռեժիմին են սովորեցնում նաև երեխային։ Մայրիկներ ջան, սա նույնպես արմատապես սխալ է։ Երեխայի վերջին հավելյալը պետք է լինի 18:00-19:00 ընկած ժամանակահատվածում, ոչ երբեք ուշ։ Այս ժամից հետո եթե երեխան ուտել է ցանկանում, միայն ԿԿ կամ ԿԽ։ Երեխայի օրը պետք է սկսվի և վերջանա կաթով։

Պետք չէ հավելյալը սկսելու հենց առաջին ամիսներին երեխային սովորացնել դրսում ճաշիկ ուտելուն, դրա կարիքը երեխան չունի, համենայն դեպս առայժմ, նախ պետք է երեխայի մոտ հստակ ձևավրվի սեղանի մոտ հաց ուտելու միակ ճիշտ տարբերակը, և սեղանը, որպես «վայր», որի շուրջ հավաքված են ընտանիքի բոլոր անդամները։

Շատ նուրբ հոգեբանական պահ է երեխային ուղղորդել որպեսզի երեխան կարողանա սովորել ինքնուրույն ուտել։ Նա կարող է խաղալ սննդի հետ միայն այն դեպքում, երբ շատ հաճախ խաղի ընթացքում փորձում է մոտիվներով ուտել այն։ Հակառակ դեպքում մեղմորեն կաաեցրեք խաղը։ Կարող եք տալ ձեռքին մեկ այլ գդալ։

Եթե ձեր ընտանիքը բաղկացած է ընդամենը մեկ անդամից նույնիսկ, պետք է միասին ուտել, այսպես երեխան կսովորի «թիմային աշխատանքին», այսինքն, նա իրեն ձեր ընտանիքի անդամ կզգա, ոչ թե որպես «տոնածառ», որի շուրջը պտտվում են ընտանիքի բոլոր անդամները։ Նույնիսկ եթե երեխան չի ցանկանում ուտել, ինչպես հաճախ երեկոյան իմ տղան, միևնույն է, նստած է աթոռին, մեր կողքին, նվնվալով, հոգնած, բայց սպասում է, թե երբ ենք մենք վերջացնելու ուտելը: Սա ևս մեկ կարևոր «ռիտուալ» է երեխայի կյանքում։

Ուտելու համար կան ժամեր։ Եթե երեխան (խոսքը վերաբերում է 8 ամսականից բարձր երեխաներին) գիտակցի, որ կա ժամ և այդ ժամին չուտելով, ինքը որոշակի ժամանակ սոված կմնա, հաջորդ անգամ, այդ նույն ժամին, նա կսկսի մի փոքր ավելին ուտել)

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն