Փախլավա ընկույզով և չրերով

Փախլավա ընկույզով և չրերով

Yield:2-3 ժամ անց

Prep Time:40 minutes

Cook Time:45-50 minutes

Ingredients

Խմորի համարկաթ - 300 մլձու - 2 հատկարագ - 250 գրթթվասեր - 3 ճ/գդխմորիչ - 1 ճ/գդշաքարավազ - 3 ճ/գդհիլ(кардамон) - 5 հատ (աղացած)ալյուր - 950 գրՄիջուկի համարընկույզ - 500 գրպնդուկ - 500 գրնուշ - 500 գրչիր - 500 գրշաքարավազ մանր - 1 կգհիլ(кардамон) - 5 հատ (աղացած)Ինչպես նաև`կարագ - 500 գրմեղր - 400 գրջուր - 2 ճ/գդ

Պատրաստման եղանակ

Հալեցրած կարագին ավելացնում ենք ձվերն ու տաք կաթը, այնուհետև լցնում խմորիչը, շաքարավազը, հիլը և թթվասերը:Այնուհետև կամաց-կամաց ավելացնում ենք ալյուը և խառնում 15 րոպե: Փափուկ խմորը 1,5 ժամով դնում ենք տաք տեղում:Նուշի վրա եռման ջուր ենք լցնում և 5 րոպե այդպես թողնում: Այնուհետև ջուրը թափում ենք, նուշը կեղևազրկում և 100 աստիճան տաքացրած ջեռոցում չորացնում: Պնդուկը չորացնում ենք և կեղևազրկում:Ընկուզեղենը մանրացնում ենք և խառնում շաքարավազի և հիլի հետ:Այնուհետև զանգվածին ավելացնում ենք չրերը:Խմորը բաժանում ենք 2 մասի: Առաջին մասը 14 գնդերի ենք բաժանում, երկրորդը` երկու մեծ:Ձևամանը կարագապատում ենք, մեկ մեծ գունդը բացում ենք 0,3 սմ հաստությամբ և դնում ձևամանի մեջ (ծայրերը պետք է 9 սմ-անոց ձևամանից դուրս գան):Լցնում ենք միջուկը և վրան դնում 0,1 սմ լայնությամբ գրտնակած փոքր գունդը:Այնուհետև նույնը կրկնում ենք մնացած բոլոր փոքր գնդերի հետ մինչև մնում է մեկ մեծ խմորը:Ձևամանից դուրս մնացած խմորի ծայրերը վրա ենք բերում, կիպ դնում նախավերջին շերտի վրա և վրան խոհարարական փայտով հավասարեցնում:Փայտը հանում ենք, վրան կրկին միջուկ լցնում և դնում գրտնակած մեծ գունդը (ինչպես ամենատակի խմորը, վերջինիս ծայրերը նույնպես պետք է ձևամանից դուրս մնան):Ծայրերը զգուշորեն մտցնում ենք ամենատակի շերտի տակ:Կտրատում ենք և յուրաքանչյուր կտորի վրա ընկույզեղեն դնում և ձվի դեղնուց քսում:15 րոպեով տեղափոխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցը: Երբ դեղնուցը չորանում է, հանում ենք և կրկին դանակով կտրատածների վրայով անցնում: Ողջ մակերևույթին լցնում ենք 250 գր հալեցրած կարագ և 25-30 րոպեով կրկին տեղափոխում ջեռոց: Ոսկեգունելուց հետո հանում ենք, կրկին կարագապատում և թխում մինչ պատրաստ լինելը:Ջուրն ու մեղրը եռացնում ենք, եթե փրփուր է գոյացել թողնում ենք մի քիչ հովանա և լցնում ենք փախլավայի վրա: Դանակով կրկին փախլավան կտրատում ենք:Ահա և վերջ:

Փախլավա պատրաստելու ևս մեկ հետաքրքիր բաղադրատոմս. այս անգամ ընկույզով և չրերով ?

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն