Փքաբլիթի Պատրաստման Եղանակ

Փքաբլիթ (ՊՈՆՉԻԿ)

Բաղադրիչներ.

տաք ջուր – 1 և 1,3 բաժակ,չոր խմորիչ – 2 թ.գդ.,շաքարավազ – 2 ճ.գդ.,աղ,վանիլ,բուսայուղ – 30 մլ,ալյուր – 4 բաժակ,կրեմ,ձու – 1 հատ,շաքարավազ – 1 բաժակ,վանիլ,ալյուր – 3 թ.գդ.,կաթ – 1 բաժակ,շաքարի փոշի,բուսայուղ տապակելու համարԼցնել 55 աստիճանի ջուր: Շաքարավազը և խմորիչը ցանել վրան: Ծածկել, թողնել 10 րոպե: Ջրի վրա փրփուր պիտի առաջանա: Ավելացնել աղ, վանիլ, կարագ, հարել: Ավելացնել ալյուր, խմոր հունցել, որ ձեռքերի չկպչի: Ծածկել, թողնել 10 րոպե, նորից հունցել, ծածկել, մի ժամ թողել տաք տեղում: Պատրաստել կրեմը: Շաքարավազը, ալյուրը, ձուն, վանիլը լցնել կաթսայի մեջ, ավելացնել սառը կաթ, խառնելով եփել միջին բարձրության կրակով, մինչև թանձրանա: Մեկ ժամ հետո խմորը բաժանել երկու մասի, ամեն մեկը բացել 5 մլ հաստությամբ, թեյի բաժակով շրջանակներ կտրել, մեջը դնել ոչ լիքը թեյի գդալ կրեմ, փակել երկրորդ շրջանակով, ծայրերը փակել, շարել յուղած սինու վրա, թողնել 15 րոպե: Կաթսան լցնել բուսայուղով` մոտ 3 սմ և թխել փքաբլիթները ամեն կողմից կես րոպե: Թողնել մի քիչ սառչեն, շաքարի փոշի ցանել: Մատուցել տաք կակաոյի հետ:

https://www.facebook.com/karen.ayvazyan.731?fref=gs&tn=%2CdCH-R-R&eid=ARAFxCBSkVpVGiEt3tixtUdJf4Ag89wSqCzUKyjCYho3IJJbZxFeTjw24Tzk1o65jpVABiZiaA_8Xbxg&hc_ref=ARRRCxH13CIcMfQ21t7EiDG41dEM-AiDrXJOi6_yG8hZKU16C1LfKtFTtMR6L_uHOlA&dti=380178565473641&hc_location=group

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն