Պյուրեների Սառեցման Եղանակ

#սառեցում #փորձ #կարծիքաղջիկներ, ես վերջերս եմ միացել ձեզ ու կարդացի հեշթեգով բոլոր նյութերը: Ոնց հասկանում եմ գրեթե բոլորը սառեցնում են հում մթերքները, հետո պատրաստում: Ես, երբ նոր էի սկսում, մի քանի հոդված կարդացի ու վիդեոներ դիտեցի (BuonaPappa ալիքը շատ հավանեցի

[

](
)

): Սկսեցի սառեցնել իմ պատրաստած պյուրեները շոգեխաշած բանջարեղեններից (ունեմ Avent-ի steamer+blender-ը): Գնել եմ կափարիչով սառույցի աման, մեկ էլ Nuby-ի հատուկ պյուրեների սառեցման ամանը՝ փաստորեն երկու չափի են ստացվում, հարմար է: Գնդիկները հետո զիպ տոպրակների մեջ եմ պահում.. պատրաստելուց էլ օրինակ մի 3 փոքր գնդիկ գազար ու այդքան էլ բրոկոլիի գնդիկ եմ միասին հալեցնում ու տալիս: Կամ գրեչկայի շիլան պատրաստելուց հետո մի մեծ գնդիկ դդումի պյուրե եմ հալեցնում, համ արագ հալվում է, համ շիլան սառում, դառնում ուտելու: Շիլաներ սառեցնել դեռ չեմ փորձել: Էլի մարդ կա՞ որ ինձ պես պյուրեներ է սառեցնում, իսկ շիլաներ սառեցրե՞լ եք:

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն