Ռաֆաելլո Պատրաստման Եղանակ

ՌաֆաելլոԲաղադրությունը՝

Կոկոսի փաթիլներ-160 գրամ

Կարագ-75 գրամ

Փխրեցուցիչ-0.5 թեյի գդալ

Ձու-1հատ

Կոկոսի լիկյոր-10մլ

Ալյուր-130 գրամ

Շաքարավազ-2 թեյի գդալ

Կրեմ՝

Դոնդող-10 հատ

Նուշ-100գրամ

Խտացրած կաթ-400գրամ

Կոկոսի կաթ-500մլ

Վանիլային շաքար-2.5 թեյի գդալ

Սերուցք-400 գրամ

Ծիրանի ջեմ-15 գրամ

Պատրաստման եղանակը՝

Նուշը թեթևակի բովել: Խտացրածը կաթը կոկոսի կաթով խառնել, այնուհետև ավելացնել վանիլային շաքար: Դոնդողի վրա 2 ճաշի գդալ տաք ջուր լցնել: Այնուհետև դոնդողը լցնել կոկոսի կաթի մեջ: Ապա այն ծածկել և դնել սառնարան 15-20 րոպե:

Սերուցքը հարել, ավելացնել դոնդողի զանգվածը և նուշը: Ապա այն հարել: Նորից լցնել կաթսայի մեջ և դնել սառնարան 2.5 ժամ:

Կարագը կտրատել, ավելացնել շաքարավազը, կոկոսի փաթիլներ 80 գրամ և խառնել, այնուհետև ավելացնել փխրեցուցիչ: Հարիչով խառնել, ավելացնել ձու և լիկյոր: Խմորը կլոր գունդ սարքել և ուտելիքի համար նախատեսված տոպրակով ծածկել և դնել սառնարան 45-60 րոպե:

Կլոր թղթի վրա քերել խմորը մեջտեղի մասով, այնուհետև կողքերով: Դնել 180°С ջեռոցում 15-20 րոպե: Խմորը դնել դոնոդողով լի տարրայի վրա: Այնուհետև այն այնպես դնել ափսեի մեջ որ խմորը հայտնվի ներքևի մասում, իսկ դոնդողը վերևի: Այն ձևավորել խմորի մնացած փշրանքներով, այնուհետև խմորի վրա քսել ծիրանի ջեմը, թողնել մի քիչ չորանա: Հարած սերուցքը՝ 150 գրամը քսել թխվածքի վրա և այն դարձնել հարթ, այնուհետև տորթի ամբողջ մակերեսով կոկոսի փաթիլներ լցնել վրան:

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն