Ռուլետ Պատրաստման Եղանակը

#Ռուլետ #ingulik

Ռուլետ Рулет

Ձու – 4 հատ Ջուր տաք – 3 ճ/գ Շաքարավազ – 200գ. Ալյուր – 200գ Բուսական յուղ - 3 ճ/գ Փխրեցուցիչ – 2թ/գ Աղ – մի պտղունց Վանիլին

Ձուն մի թեթև հարել, ավելացնել մի պտղունց աղ, հարել, ավելացնել ջուրը, նորից հարել, քիչ-քիչ ավելացնել շաքարավազը, վանիլինը և լավ հարել մինչր ստացվի սպիտակ կայուն զանգված: Ավելացնել բուսական յուղը և նորից լավ խառնել: Հիմա մի նրբություն, եթե ցանկանում եք պատրաստել նախշերով իմ տեղադրած ռուլետից, մինչև ալյուր ավելացնելը, ընդհանուր զանգվածից մի առանձին ամանի մեջ առանձնացնում ենք 5-6 ճ/գ խմոր և հետը խառնում 1-1,5 ճ/գ կակաո, իսկ ալյուրի ընդհանուր քանակից պակասեցնում ենք 1-1,5 ճ/գ ալյուր: Մնացած ալյուրին ավելացննում ենք փխրեցուցիչը,մաղում և երկու-երեք անգամով, զգուշորեն ավելացնում ենք սպիտակ ձվային զանգվածին: Թավայի վրա տեղադրել յուղաթերթը, վրան տարբեր մասերում լցնել 5-6 ճ/գ առանձնացրած կակաոյով խմորը, դրա վրայից լցնել սպիտակ խմորը, տարածել և թխել 180-200 աստիճանի տակ մի 8-10 րոպե մինչև պատրաստ լինելը: Շատ չչորացնեք բիսկվիթը, որպեսզի ռուլետը փաթաթելիս այն չկոտրվի: Նաև ևս մի կարևոր բան, եթե անելու եք նախշերով, մի ավելացրեք ամբողջ ալյուրը, հետո նոր կիսեք ու ավելացնեք կակաոն, դրանից կակաոյի խմորը ավելի պինդ կստացվի և փաթաթելու ժամանակ նախշերը առանձնանալու են և ռուլետը կոտրվելու է: Եթե ջեռոցի մեջ մի քիչ երկար է մնացել և բիսկվիթի կողքերը չորացել են, այդ չորացած մասերը զգուշորեն կտրեք նոր փաթաթեք: Հարկաոր է փաթաթել ռուլետը հենց թղթով ու քանի դեռ այն տաք է: Թողնել այդպես մի 10 հովանա: Միջուկ` կարող ենք օգտագործել և ջեմ, և ցանկացած կրեմ, կրեմ վրան էլ ջեմ, կրեմ հատապտողների հետ և այլն: Իմ պարագայում դա կարագ (100գր) և խտացրած կաթ (100-150 գր): Կրեմը քսել եմ, վրան շարել ծիրանի մուրաբայից հատիկներ ու փաթաթել ռուլետը: Շատ հետաքրքիր էր ստացվել, կծելիս զգում եք կրեմի հետ ծիրանի կտորները, մի յուրահատուկ զգացողություն է, ջեմով այդպես հաստատ չի լինի: Պատրաստեք փորձեք, հետաքրքիր տարբերակ է:

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն