Սամոսա Պատրաստելու Բաղադրատոմս

Պատրաստեք սամոսա հետևյալ բաղադրատոմսով

Սամոսա շատ համեղ Թռչնամսով ուտեստ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:

Սամոսա պատրաստում են արաբական աշխարհից սկսածմինչև հեռավոր Արևելք ու Հնդկաչին: Դրանք տարբերվում են չափերով, խմորով, միջուկով և համեմունքներով: Միակ անփոփոխ ընդհանրությունը եռանկյունի ձևն է: Այսօրվա սամոսայի խմորը անսովոր և հետաքրքիր է:

Ինչպես պատրաստել սամոսա

Ալյուրն ու 0.25 թ.գդալ աղը մաղել թասի մեջ, 2 ճ.գդալ բուսայուղ, 180 մլ ջուր լցնել, խմոր շաղախել, հունցել 10 րոպե, ծածկել թողնել 15 րոպե հանգստանա: խճողակ պատրաստելու համարմանր կտրտած սոխը, կոճապղպեղը, գազարն ու ծիծակը բուսայուղով տապակել, ավելացնել աղացած միսը, խառնելով տապակել, համեմել պղպեղներով, քարիով, քրքումով, չամանով, աղով, խառնել, կրակից վերցնել, թողնել սառչի: Խմորը 6 մասի գնդել, ամեն գունդը 20 սմ տրամագծով բացել, վրան 0.5 թ. գդալ բուսայուղ և մի քիչ ալյուր շաղ տալ, ձեռքով հավասար տարածել, դնել մի կողմ: Բոլոր գնդերը նույն կերպ մշակել, դնել իրար վրա, եզրերը թեթևակի սեղմել, որպեսզի նրանք թեթևակի կպնեն, բայց մեկ շերտ չդառնան: Ստացված շրջանը գրտնակել մինչև 30 սմ տրամագծով շրջան դառնա: Նույն չափի տապակը միջին կրակի վրա տաքացնել, խմորաշերտը դնել մեջը, թողնել մի կողմից սպիտակ լաքաներ առաջանան, շրջել, նույն կերպ մշակել նաև մյուս կողմից, ապա դնել սեղանին, 4 մասի կտրել, դրանցից 3-ը փաթաթել սրբիչի մեջ, իսկ մի կտորի շերտերը զգուշորեն իրարից անջատել, շարել իրար վրա. Նույն կերպ բացել նաև մյուս շերտերը, փաթաթել սրբիչի մեջ: 35 գ ալյուրին 60 մլ ջուր ավելացնել, լավ հարել, որպեսզի սոսնձի նման խմոր ստացվի: Խմորաշերտից գրպան ձևավորել, եզրերը ջրիկ խմորով սոսնձել, միջուկ դնել, խմորի բաց մնացած եզրին էլ սոսինձ քսել, վրա բերել, լավ ամրացնել: Սամոսաները տապակել բուսայուղի մեջ, տեղափոխել թղթե անձեռոցիկի վրա: Մատուցել գոլ:

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեքսամոսա

ալյուր 300 գրամ

ձեթ 3 ճաշի գդալ

հավի կրծքամիս 300 գրամ

կծու պղպեղ 0,5 հատ

գազար 0,5 հատ

նեխուր 1 ցողուն

կոճապղպեղ

քրքում 0,5 թեյի գդալ

աղացած չաման 0,5 թեյի գդալ

աղ

Սև պղպեղ

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն