Սև Բրնձի Օգտակար Հատկանիշները

#ԲրինձԻնչու՞ է սև բրինձն ավելի օգտակար, քան սպիտակը

Ընդհանրապես սև բրինձը բրինձ չի համարվում: Դրանք բրնձանման հատիկներ են, որոնք հին ժամանակներից ի վեր կիրառվում են որպես ուտելիք ամերիկացի հնդիկների կողմից: Դրանք ունեն սև գույն և հարթ մակերևույթ: Պետք է չէ այն շփոթել սովորական բրնձի կարմիր տեսակների հետ:

Ամերիկացի գիտնականները Լուիզիանայից հայտնաբերել են, որ սև բրինձն ավելի օգտակար է, քան սպիտակը, քանզի այն պարունակում է մեծ քանակությամբ ածխաջրեր ու բուսական սպիտակուց, իսկ ամինաթթուների ու մետիոնինի պարունակությունը մի քանի անգամ բարձր է քան մյուս հատիկավորներում: Սև բրինձը պարունակում է նաև B խմբի վիտամիններ, ֆիլոաթթու, կալիում, մագնիում, ցինկ, ֆոսֆոր, օմեգա ճարպեր ու վիտամին E:

Մինչ օրս շատ հարգի է եղել շագանակագույն բրինձը: Բրնձի մուգ գույնը և երկարատև եփելու անհրաժեշտությունը կապված է այն բանի հետ, որ սև բրինձը մաքրման չի ենթարկվում: Մաքրված բրինձը ստանում է սպիտակ գույն, բայց կորցնում է B խմբի բոլոր վիտամինները:

Բազմաթիվ ուսումնասիրություններ վկայում են այն մասին, որ սև բրնձի մեջ առկա հակաօքսիդանտները նպաստում են «վատ» խոլեստերինի ու տրիգլիցերիդների մակարդակի նվազմանը: Նաև կան գիտական ապացույցներ, որ բրնձի թաղանթում առկա օգտակար նյութերը դրական ազդեցություն ունեն անոթների պատերի վրա ու դանդաղեցնում են աթերոսկլերոզի զարգացւոմը:

Սակայն ինչքան էլ որ օգտակար լինի շագանակագույն բրինձը, Լուիզիանայի համալսարանի մասնագետները նշում են, որ վայրի բրինձն ավելի օգտակար է առողջության համար, քանի որ պարունակում է հակացիանինների ավելի բարձր մակարդակ:

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն