Շահումյանի Ոսկի-Բազմամետաղային Հանքավայրի Երկրորդ Հանրային Քննարկում

ԿԱՅԱՑԱՎ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՈՍԿԻ-ԲԱԶՄԱՄԵՏԱՂԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՅՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸՀոկտեմբերի 30-ին Կապանի համայնքապետարանում տեղի ունեցավ «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների նախնական գնահատման հայտի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության երկրորդ հանրային քննարկումը:Կապան համայնքի ղեկավարի կարգադրության համաձայն՝ հանրային քննարկումը վարեց Կապանի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և հողօգտագործման բաժնի պետի պաշտոնակատար Ավետիք Համբարձումյանը:Հայտի տեխնիկական առանձնահատկությունները ներկայացրեց «Գեոտեխ» ՍՊ ընկերության տնօրեն Սիմոն Նավասարդյանը,իսկ բնապահպանական առանձնահատկությունները՝ նախագծի բնապահպանական մասի համակարգող Տարոն Նավասարդյանը:«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետ Արթուր Մինասյանը նշեց, որ 2-րդ հանրային քննարկման արձանագրության հիման վրա կտրվի տեխնիկական առաջադրանք, որտեղ կամրագրվեն բոլոր պահանջները:Հիշեցնենք, որ հայտի առաջին հանրային քննարկումը կայացել էր 2018 թվականի օգոստոսին և նախատեսվում է ևս 2 հանրային քննարկում:

https://www.facebook.com/Kapanmunicipality/posts/309422072984611

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն