Շերտավոր Խմոր Բաղադրատոմս

Շերտավոր խմոր

ալյուր - 250 գր ջուր - 100 մլ աղ - մեկ պտղունց կարագ - 200 գր Պատրաստման եղանակ

Աղը ջրում լուծում ենք, լցնում 200 գր ալյուրը և խմոր ենք հունցում: shertavor-xmor-1 15 րոպե հունցում ենք, հետո դնում ենք տոպրակի մեջ ու 15-30 րոպեով տեղափոխում սառնարան: Այդ ընթացքում սենյակային ջերմաստիճանի կարագն ու 50 գր ալյուրը խառնում ենք: Խմորի նման հունցում ենք, մինչև ստացվի համասեռ զանգված: 15 րոպեով դնում ենք սառնարան: shertavor-xmor-2 Սառնարանից հանում ենք և ուղղանկյուն գրտնակում (մոտ 40 х 25 սմ): shertavor-xmor-3 Խմորն քսում ենք կարագով խմորը (եզրերից 1-2 սմ ներս): shertavor-xmor-4 Դատարկ մասով ծածկում ենք կարագապատ մասը: shertavor-xmor-5 Հետո կարագապատ մյուս մասը բերում ենք խմորի վրա: shertavor-xmor-6 Եզրերն ամրացնում ենք: shertavor-xmor-7 Թաղանթով փաթաթում ենք և 30 րոպեով դնում սառնարան: Սառնարանից հանում ենք ու երկարությամբ գրտնակում: shertavor-xmor-8 Երեք տակ ծալում ենք, 90 աստիճանի անկյան տակ դեպի ձախ թեքում ու գրտնակում: Գրտնակելու և շրջելու գործընթացը կրկնում ենք 6 անգամ: Կարելի է թեքել նաև դեպի աջ: shertavor-xmor-9 Խմորը դնում ենք թաղանթի մեջ և պահում սառնարանում: Կարող ենք նաև անմիջապես թխել: shertavor-xmor-10 Ավելացնենք, որ շերտավոր խմոր թխելիս պետք է ջեռոցը տաքացնել 220 աստիճան, քանի որ ավելի ցածր ջերմաստիճանում կարագը հալչում ու դուրս է հոսում, և խմորը չոր է ստացվում ?

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն