Շոկոլադե տորթ վաֆլիի կրեմով

Շոկոլադե տորթ վաֆլիի կրեմով

Yield:3-4 ժամ

Prep Time:45 minutes

Cook Time:45 minutes

Ingredients

Բիսկվիթի համար՝ձու - 3 հատձվի դեղնուց - 8 հատմեղր - 15 գրշաքարավազ - 200 գրկակաո - 30 գրօսլա (крахмал) - 50 գրալյուր - 130 գրԿրեմի համար՝կարագ - 250 գրնուտելլա - 250 գրՄերենգայի համար՝ջուր - 35 գրշաքարավազ - 100 գրձվի սպիտակուց - 100 գրԻնչպես նաև՝վաֆլի - 200 գր (շոկոլադային)կաթ - 200 մլշոկոլադ սև - 150 գրՇոկոլադե գանաշի համար՝կարագ - 20 գրսերուցք 30-35% յուղայնությամբ- 150 գր

Պատրաստման եղանակ

Ջեռոցը 180 աստիճան տաքացնում ենք, սկսում պատրաստել բիսկվիթի խմորը:Խոհանոցային կոմբայնի կամ սովորական ամանի մեջ լցնում ենք 3 ձու և 8 դեղնուց (100 գր սպիտակուցը մեզ պետք է գալու կրեմի համար), հարում ենք 200 գր շաքարավազի ու մեղրի հետ: Հարում ենք 15-20 րոպե, մինչև ստանանք բաց գույնի թեթև զանգված:Ալյուրը, օսլան ու կակաոն մաղում ենք, քիչ-քիչ լցնում ձվային խառնուրդի մեջ, ամեն անգամ լցնելուց հետո թիակի ներքևից վերև շարժումներով զգուշությամբ խառնում, որպեսզի օդեղեն զանգվածը չնստի: Ստացված խմորը լցնում ենք ձիթայուղով պատած և ալյուր ցանած 24 սմ տրամագծով ձևամանի մեջ: Թխում ենք մոտ 45 րոպե: Բիսկվիթի թխված լինելը ստուգում ենք փայտե չոփիկով:Թխված բիսկվիթը ջեռոցից հանում ենք և ցանցի վրա լավ հովացնում:Ստացվում է գեղեցիկ, մոտ 6 սմ բարձրությամբ բիսկվիթ:Պատրաստում ենք կրեմը: 250 գր փափկեցրած կարագը և 250 գր նուտելլան հարում ենք այնքան, մինչև ստացվի համասեռ փքուն զանգված: Դնում ենք սառը տեղում, բայց ոչ սառնարանում:Պատրաստում ենք իտալական մերենգան, որը հետո պետք է խառնենք շոկոլադային կրեմին: Փոքր կաթսայի մեջ լցնում ենք 35 գր ջուր և 75 գր շաքարավազ, դնում կրակին, անընդհատ խառնելով եռացնում: Լավ կլինի օգտվել խոհանոցային ջերմաչափից, քանի որ եռացող օշարակի ջերմաստիճանը պետք է լինի 121 աստիճան:Այդ ընթացքում 100 գր սպիտակուցը հարում ենք մնացած 25 գր շաքարավազի հետ: Հենց որ օշարակը հասնում է անհրաժեշտ ջերմաստիճանի, բարակ շիթով սկսում ենք լցնել հարած սպիտակուցի մեջ՝ անընդհատ հարելով: Հարում ենք այնքան, մինչև զանգվածը դառնա խիտ, հարթ, փայլուն ու թեթև, նաև՝ հովանա (եթե ջարմաչափ չունեք, օշարակ եփելիս խառնեք այնքան, մինչև շաքարավազը լրիվ հալչի, դառնա թափանցիկ, և եռա առնվազն 1 րոպե):Վերցնում ենք դասական շոկոլադային վաֆլին:Բլենդերով մանրացնում ենք այնքան, որ վերածվեն մանր փշրանքների:Ավարտին ենք հասցնում կրեմի պատրաստումը՝ հարած սպիտակուցին քիչ-քիչ ավելացնում ենք շոկոլադային կրեմն ու զգուշորեն խառնում, որպեսզի զանգվածը համասեռ դառնա:Վերջում ավելացնում ենք վաֆլու փշրանքներն ու նորից խառնում:Բիսկվիթը բաժանում ենք միևնույն հաստության երեք շերտի:Տակի շերտի բիսկվիթը դնում ենք սկուտեղի վրա, 200 մլ կաթ տաքացնում և խոհարարական վրձնով քսում բիսկվիթին:Կրեմը երկու մասի ենք բաժանում, քանի որ քսելու ենք 2 շերտին: Կրեմի մի կեսը քսում ենք տակի շերտին: Ստացվում է այնպես, որ բիսկվիթի շերտի ու կրեմի հաստությունը նույնն է լինում:Վրայից դնում ենք երկրորդ շերտը, կաթով թրջում ու քսում կրեմի մյուս կեսը:Դնում ենք վերևի՝ երրորդ շերտ, կաթով թրջում ու դնում հով տեղում:Պատրաստում ենք շոկոլադե գանաշը: Կաթսայի մեջ ենք լցնում սերուցքն ու ավելացնում փափկած կարագը (20 գր): Դնում ենք շատ մարմանդ կրակին ու անընդհատ խառնում այնքան ժամանակ, մինչև կարագը լրիվ հալչի:Չենք թողնում, որ սերուցքը եռա: Ավելացնում ենք շոկոլադի կտորները, փայտյա գդալով խառնում այնքան, մինչև շոկոլադը լուծվի, իսկ զանգվածը խտանա: Կրակից վերցնում ենք, թողնում հովանա:Հենց որ գանաշը մի քիչ խտանում է, լցնում ենք տորթի վրա ու թիակով հավասարաչափ տարածում՝ ծածկելով նաև կողքերը: Տորթը զարդարելու համար ներքևից կողքերին շարում ենք շոկոլադապատ բարակ վաֆլիներ: Եթե գանաշ է ավելանում, այն հարում ենք, լցնում հրուշակային պարկի մեջ ու տորթի վրա վարդեր ձևավորում:Լավ կլինի, որ տորթը մի քանի ժամ կամ ամբողջ գիշեր մնա սառնարանում:Ահա և վերջ:

Հիանալի շոկոլադե տորթ ստացվեց, հյուրերին կանչելու ժամանակն է

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն