Սնիկերս Տորթի Բաղադրատոմս

Բաղադրամասեր՝ 9 հատ հավի ձու,2 բաժակ ալյուր,500 գ շաքարավազ,1 ճաշի գդալ ձեթ,200 մլ ջուր,1 թեյի գդալ աղ,5 ճաշի գդալ մեղր,1 թեյի գդալ կիտրոնի հյութ,1 հատ վանիլ,100 գ կարագ,500 գ տապակած գետնանուշ,2 ճածի գդալ կակաո,1 տարրա խտացրած եփած կաթ,3 ճաշի գդալ թթվասեր

Պատրաստման եղանակը

Նուգայի համար պետք է։ 300գ շաքարավազ,5 ճաշի գդալ մեղր,2 ձվի սպիտակուց,1 թեյի գդալ կիտրոնի հյութ,1 տուփ վանիլ,300գ գետնանուշ։Գետնանուշը մեկ շերտով դնել ափսեյի վրա և դնել միկրոալիքային վառարանում 3 րոպեով։ Թողնել սառի և կեղևազրկել։ Խառնել շաքարավազը,ջուրը և մեղրը և դնել մարմանդ կրակի վրա։ Հասցնել մինչև եռման։ Օշարակի ջերմաստիճանը պետք է լինի 140 աստիճան։ Եռալուց հետո եփել ևս 10-12 րոպե։ Մինչը օշարակի եփվելը, պետք է հարել սպիտակուցները, պնդանալուրց հետո ավելացնել կիտրոնի հյութ և վանիլին։ Այնուհետև պետք է սպիտակուցների վրա բարակ շերտով ավելացնել օշարակը, շարունակել խառնել բարձր արագության վրա։ Զանգվածը պետք է մեծազան 2-3 անգամ, պետք է լինի շատ խիտ: Ավելացնել գետնանուշը և լավ խառնել գդալով։ Խմորի համար։7 ձու,2 բաժակ ալյուր,1,5 բաժակ շաքարավազ,1 բաժակ ձեթ, ¾ բաժակ ջուր,3 թեյի գդալ փխրեցուցիչ,1 թեյի գդալ աղ,1 թեյի գդալ կիտրոնի թթու,1 տուփ վանիլին։Դեղնուցները առանձնացնել սպիտակուցից։ Սպիտակուցները հարել կիտրոնի հյութի հետ։ Դեղնուցները, ջուրը, շաքարավազի կեսը և ձեթև հարել։ Ալյուրը, շաքարավազի կեսը,աղը և փխրեցուցիչը խառնել։ Դեղնուցի զանգվածի վրա ավելացնել հարած սպիտակուցների 1/3 մասը, սպիտակուցների վրա բարակ շերտով ավելացնել օշարակը, շարունակել խառնել բարձր արագության վրա։ զանգվաշը պետք է մեծազան 2-3 անգամ, պետք է լինի շատ խիտ։ Ավելացնել գետնանուշը և լավ խառնել գդալով։ Դեղնուցները առանձնացնել սպիտակուցից։ Սպիտակուցները հարել կիտրոնի հյութի հետ։ Դեղնուցները, ջուրը, շաքարավազի կեսը և ձեթև հարել։ Ալյուրը, շաքարավազի կեսը,աղը և փխրեցուցիչը խառնել։ Դեղնուցի զանգվածի վրա ավելացնել հարած սպիտակուցների 1/3 մասը, այլուրի խառնուրդը, դանդաղ ավելացնել մնացած սպիտակուցը։ Թխելու համար ֆորման պատել սննդային թղթով, եզրերը քսել կարագով։ Խմորը լցնել ֆորմայի մեջ։ Թխել 40-50 րոպե 180 աստիճանում։ Պատրաստի բիսկվիտը սառելուց հետո կտրատել 3-4 շերտի։ Կրեմի համար։ կարագը հարել շաքարավազի փոշու հետ։ Շարունակելով հարել ավելացնել խտացրած կաթը գդալներով։ Ավելացնել նաև մաքրված գետնանուշը և շարունակել հարել։ Առաջին շերտի վրա քսել պոպոքով կրեմի մասը։ Վրան դնել 2-րդ շերտը և վրան դնել պոպոքով նուգայի մեկ շերտ։ Նուգայի վրա դնել ևս մեկ շերտ։ Այս շերտը քսել կրեմի մյուս մասով և վրան դնել վերջին շերտը։ Գլազուրի համար։ 50գ կարագ, 2 ճաշի գալ կակաո, շաքարավազ 3 ճաշի գդալ, 3 ճաշի գդալ թթվասեր, 50գ գետնանուշ։ Կարագը հալենցել։ Ավելացնել շաքարավազ և կակաո։ Շաքարավազի հալելուց հետո ավելացնել թթվասեր և լավ խառնել։ Ավելացնել գետնանուշ և պատել տորթը։ Դնել սառնարանում 30-40 րոպե։

Սնիկերս տորթ

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն