ՍՆԿՈՎ ԵՎ ՄՍՈՎ ԱՊՈՒՐ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ

ՍՆԿՈՎ ԵՎ ՄՍՈՎ ԱՊՈՒՐ

Ձավարը պետք է նախապես թրջել, որպեսզի հետո շուտ եփի, բայց եթե օգտագործում եք արագ եփվող ձավար, թրջելու կարիք չկա: Միսը եփելու ենք երկու փուլով, քանի որ օգտագործելու ենք նաև արգանակը: Առաջին փուլում միսը եփել սառը ջրով և, երբ այն եռա, ջուրը թափել և ավելացնել եռացրած տաք ջուր: Եփել ցածր կրակով ՝մինչև մսի պատրաստ լինելը: Միսը հանել արգանակից և կտրատել խորանարդիկների: Այժմ վերցրեք ապուրի համար նախատեսված կաթսա, որը հարմար կլինի նաև տապակելու համար, քանի որ, ապուրը եփելիս, հերթով ենք ավելացնելու ենք բոլոր բաղադրիչները: Սունկը մանր կտրատել և ձեթով տապակել: Երբ սունկը համարյա պատրաստ լինի, ավելացնել միսը, որ այն էլ թեթև տապակվի: Հետո լցնել մաղով անցկացրած արգանակը, ձավարն ու բուրավետ ոլոռը, փակել կափարիչով և եփել ցածր կրակով: Երբ ապուրը սկսի եռալ,ավելացնել խոշոռ կտրատած գազարն ու կանաչ ոլոռը, նորից փակել և, ապուրը եռալուն պես, ավելացնել համեմն ու աղը: Ապուրը պետք է բավականաչափ թանձր լինի, բայց, ըստ ցանկության, գազարն ու ոլոռը ավելացնելու փուլում, կարող եք լցնել նաև տաք եռացրած ջուր: Բաղադրիչներ՝ Տավարի միս՝ 200 գր Սունկ՝ 4-5 հատ խոշոռ շամպինիոն Ձավար՝ 2 ճաշի գդալ Գազար ՝ 1 հատ Պահածոյացված կանաչ ոլոռ ՝ 2 ճաշի գդալ Աղ, բուրումնավետ ոլոռ՝ ըստ ճաշակի Ձեթ՝ տապակելու համար

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն