Սնկով ՈՒտեստի Բաղադրատոմսը

Մի քիչ սունկ ունեյի սառնարանում, մի շաբաթ մնալուց հետո ու չգիտես ինչու չէի ուզում ամենանգամվա պես սոխով տապակել կամ ոսպով+սնկով ապուր պատրաստել։մի խոսքով առաջին անգամ եմ պատրաստել ու շատ հավանեցինք։ Ուզում եմ կիսվել այս հեշտ, համեղ ու արագ պատրասվող բաղադրատոմսի հետ։նախապես լվացած և կտրտած սունկն, սոխն և սխտորն մի քիչ բուսայուղով տապակել+ աղ, սև ու կարմիր պղպեղներ։ Ես օգտագործել եմ մեկ տուփ (454 գ whole wheat spaghetti, ավելացրել եմ 2 բաժակ տաք կաթ, մի քիչ ել եռացած տաք ջուր, այնքան որ սպագետին ծածկի։ Հաճախակի խառնեք զգուշությամբ, որ սպագետին հատիկ հատիկ լինի։ 10 րոպե անց փորձեք, եթե փափուկ է, ուրեմն պատրաստ է, եթե ոչ ու ջուրն էլ ցամաքել է, ապա տաք ջուր ավելացրեք։ վերջում 1 ճ գդալ լիմոնի հյութ, թարմ համեմ, սամիթ...Մի խոսքով 10-15 րոպէ է հարկավոր և պատրաստ է։ահա և այն հղումն, որտեղ տեսել եմ այս համեղ բաղադրատոմսն։ Մի քիչ տարբերվում է?տղաներն սպիտակ գինի և ուրիշ համեմունք ել են օգտագործում։

[

](
)

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն