ԹԱՎԱ-ՔՅԱԲԱԲ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԵՂԱՆԱԿԸ

ԹԱՎԱ-ՔՅԱԲԱԲԸ՝ ՁԵՐ ՍԵՂԱՆԻՆ---

---Բոլորն էլ գիտեն, որ քյաբաբը պատրաստվում է աղացած մսից, որը շարում են շամփուրի վրա և պատրաստում բաց կրակին դրված-- Պատրաստման տարբերակները բազմազան են ու ամեն մեկն ունի իր ուրույն համն ու հոտը- Սակայն այս տարբերակում ոչ թե մանղալի վրա է պատրաստվում, այլ թավայի մեջ( տապակ, կաթսա և այլն):--Մանղալը նույնպես կարելի է փոխարինել ասենք ջեռուցով, միկրոալիքային վառարան և այլն--Իհարկե համային տեսանկյունից սա արդեն բոլորովին այլ է, բայց նույնպես համեղ համային երանգ ունի -, որը կարծում եմ շաաաատ հաճելի կլինի օգտվել և հյուրասիրել հյուրերին -Ասեմ,որ շատ գեղեցիկ էր սեղանին և մեր հյուրերը մեծ բավականությամբ ճաշակեցին:------Եվ այսպես աղում ենք տավարի միսը և պատրաստում ֆարշը...----մասսայի մեջ ավելացնում ենք 1 հատ հում ձու,որպեսզի միսը լավ կպչողականություն ստանա--- 1 կգ տավարի մսին ավելացնում ենք 1 հատ ձու, թարմ կանաչի կես կապ(ըստ ձեր ցանկության-համեմ, մաղադանոս կամ ռեհան),-2 ճաշի գդալ, գլուխ սոխ----300գր (մոտ 2-3 գլուխ ),աղն ու պղպեղը ըաս համի--Կտրատել միսն ու գլուխ սոխը բաժանելով փոքր կտորների,անց կացնել մսաղացով, ստացված մասսային ավելացնել հաեմունքները,ձուն, և կտրատված կանաչեղենը---(եթե ցանկանում եք կարող եք ավելացնել նաև 1ճաշի գդալ օսլա/ крахмал-/--և չորացրած աղացած բարբարիս-կծոխուր ---Թրջելով ձեռքը ջրի մեջ(որ մսի ֆարշը ձեռքերին չկպչի), բաժանել ֆարշը համարյա միևնույն չափսի գնդերի---հետո բարակ երշիկի ձև տալ-հագցնելով փայտից բարակ <շամփուրիկների> վրա--ամուր սեղմելով վրան քյաբաբների ձև տալ----Կարող եք տապակել յուղի կամ ձեթի մեջ---երկու կողմից---- կամ դնել ջեռոցի մեջ, յուղաթղթի վրա և տաք ջեռոցի մեջ թողնել մոտ 15 րոպե---Ձևավորել ըստ ձեր ցանկության---( ես մատուցել եմ, այնպես ինչպես նկարի մեջ է նուռը մեջտեղում դրված -) Հետը կարող եք մատուցել նաև կիտրոն... կտրատված կանաչ սոխ, կանաչի-և այլն-- ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն