Թեթև Աղցան Բաղադրատոմս

թեթև աղցան

Մեզ անհրաժեշտ է` ★ հազար (ես մեկ մեծ կապ եմ օգտագործել, մենք 2 հոգով ենք))) ★ կարմիր բողկ (ասում են նաև բոլոկի) ★ մեկ հատ խոշոր գազար ★մեկ գլուխ սոխ ★կանաչիներ (կանաչ սոխ, համեմ, սամիթ, մաղադանոս) ★2-3 պճեղ սխտոր ★աղ, կարմիր և սև պղպեղ ★ ձիթայուղ

Պատրաստման եղանակը` Նախորոք խաշում ենք գազարը, հետո քերիչով անցկացնում, քերիչով անցկացնում եմ նաև բոլոկին, (ես քերիչով եմ անում, որովհետև և‘ արագ է ստացվում, և‘ավելի փափուկ է լինում)։ Այնուհետև կտրատում ենք հազարը, ոչ շատ մեծ-մեծ թերթիկներ, գլուխ սոխը, կանաչիները, սխտորը, համեմում ենք աղով, սև ու կարմիր պղպեղներով ու 2-3 ճաշի գդալ ձիթայուղ ավելացնում։ Շատ թեթև ու արագ պատրաստվող աղցան է, բարի ախորժակ։ Կտեղադրեմ նաև նկարները, տղաս էլ հետս հավասար օգնել ու խանգարելա))))

![թեթև աղցան Մեզ անհրաժեշտ է★ հազար...](https://cdn25.sharefile32du43232.online/0/thethev-aghcan-mez-anhrazhesht-e-hazar-1.jpg "թեթև աղցան Մեզ անհրաժեշտ է ★ հազար...")![թեթև աղցան Մեզ անհրաժեշտ է★ հազար...](https://cdn25.sharefile32du43232.online/0/thethev-aghcan-mez-anhrazhesht-e-hazar-2.jpg "թեթև աղցան Մեզ անհրաժեշտ է ★ հազար...")![թեթև աղցան Մեզ անհրաժեշտ է★ հազար...](https://cdn25.sharefile32du43232.online/0/thethev-aghcan-mez-anhrazhesht-e-hazar-3.jpg "թեթև աղցան Մեզ անհրաժեշտ է ★ հազար...")![թեթև աղցան Մեզ անհրաժեշտ է★ հազար...](https://cdn25.sharefile32du43232.online/0/thethev-aghcan-mez-anhrazhesht-e-hazar-4.jpg "թեթև աղցան Մեզ անհրաժեշտ է ★ հազար...")![թեթև աղցան Մեզ անհրաժեշտ է★ հազար...](https://cdn25.sharefile32du43232.online/0/thethev-aghcan-mez-anhrazhesht-e-hazar-5.jpg "թեթև աղցան Մեզ անհրաժեշտ է ★ հազար...")

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն