Տավարի միս Բուրգունդյան

Տավարի միս Բուրգունդյան

Բաղադրիչներ.

տավարի փափուկ միս – 1 կգ,ապուխտ – 30-50 գ.,2 միջին չափի գազար,1 խոշոր սոխ,2 պճեղ սխտոր,կարմիր չոր գինի (եթե լինի բուրգունդյան, իդեալական կլինի, բայց կարելի է և մերը) – 450 մլ,մսի կամ բանջարեղենի արգանակ կամ ջուր – 450 գ.,ալյուր – 2 ճաշի գդալ,տոմատի մածուկ – 2 թեյի գդալ,յուղ կամ կարագ ( կարելի է վերցնել կեսը, կեսը բուսայուղ լցնել),գառնի (համեմունքների) փունջ (3 մաղադանոսի ճյուղ, 3 ճյուղ ուրց, կես դափնու տերև),հատիկ բուրավետ պղպեղ – 5-7 հատ,շամպինիոն – 350-450 գ.,մարգարտե սոխուկներ (կարելի է պարզապես մանր սոխեր կամ կանաչ սոխի գլխիկներ վերցնել) – 300 գ + 1 թեյի գդալ շաքարավազ+300 մլ ջուր + 30 գ. կարագ,աղ,աղացած պղպեղ,մաղադանոս

Միսը լվանալ, չորացնել, ջլերը հեռացնել: Կտրատել խոշոր կտորներով, անձեռոցիկի վրա չորացնել: Ապուխտը ձողիկներով կտրատել:Գազարը լվանալ, մաքրել, մանր կտրատել: Սոխը մաքրել, մանրացնել, սխտորընույնպես: Բանջարեղենը կարելի է մանրացնել դանակով, ավելի հեշտ կլինի խոհանոցային կոմբայնի օգնությամբ: Գառնի (համեմունքների) փնջի համար վերցնել մաղադանոսի, ուրցի փնջերը, դափնու կես տերևը, որոնք նախապես հարկավոր է լվանալ և չորացնել, թելով կապել կամ դնել մաքուր տոպրակի մեջ: Խոր սոտեյնիկի կամ չուգունե թավայի մեջ լցնել մանրացրած ապուխտը, խառնելով տապակել մոտ հինգ րոպե: Բեկոնը թավայից հանել, դնել մի կողմ: Թավայի մեջ մեկ գդալ յուղ կամ կարագ ավելացնել, կրակն ուժեղացնել և տապակել միսը: Որպեսզի այն ոչ թե եփվի, այլ տապակվի, մսակտորները հերթով գցել թավայի մեջ, այլ ոչ միանգամից: Տապակել երկու կողմից մինչև կարմրի: Միսը դնել ապուխտի կողքին: Յուղն ավելացնել, տապակել գազարը, սոխն ու սխտորը, կրակն իջեցնել: Մի քանի րոպեից լցնել ալյուրը, տապակել: Խառնելով ավելացնել տոմատը, հետո նաև գինին: Ավելացնել արգանակը, կրակն ուժեղացնել, եռացնել մի քանի րոպե: Հետո կրակն իջեցնել, աղ անել, գցել պղպեղի հատիկները և համեմունքի տոպրակը: Ավելացնել միսն ու ապուխտը, եփել: Կափարիչը փակել, դնել 160 աստիճան տաք ջեռոցի մեջ 2,5-3 ժամով: Մեկ այլ թավայի մեջ լցնել 300 մլ ջուր, 30 գրամ կարագ, շաքարավազ, մաքրած մանր սոխուկները: Եռացնել, հետո կրակն իջեցնել, ծածկել կափարիչով, եփել ~10 րոպե: Կափարիչը վերցնել, թավան թափահարելով խառնել, մինչև հեղուկը գոլորշիանա, սոխըկարմրի: Շամպինիոնները մաքրել, լվանալ, կտրատել, կարագով տապակել, աղ, պղպեղ անել: Ռագուն հանել ջեռոցից: Հանել համեմունքի տոպրակը, ավելացնել սունկն ու սոխուկները: Մատուցել կարտոֆիլի հետ կանաչիով զարդարելով:

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն