Տորթ «Դոբոշ» Բաղադրատոմս

Տորթ «Դոբոշ»

Դոբոշ բիսկվիթի համար`կարագ - 340 գրշաքարավազ - 340 գրձվի դեղնուց - 12 հատվանիլին - 1 թ/գդաղ - 5 գրկիտրոն - 1 հատ (կեղև)ձվի սպիտակուց - 12 հատալյուր - 225 գրալյուր նուշի - 140 գրՕշարակի համար՝ջուր - 150 մլշաքարավազ - 85 գրգլյուկոզա - 45 գրլիկյոր - 50 գրԿարամելի համար՝շաքարավազ - 200 գրջուր - 80 մլկարագ - 15 գրՇոկոլադե կրեմի համար՝ձու - 1 հատշաքարավազ - 100 գրկակաո - 2 ճ/գդշոկոլադ կաթնային - 100 գրկաթ - 600 մլօսլա (крахмал) - 3 ճ/գդԻնչպես նաև՝նուշ - ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ

Նախապես պատրաստում ենք օշարակը: Ջրի մեջ լցնում ենք շաքարավազն ու գլյուկոզան և եռացնում: Այնուհետև հովացնում ենք և խառնում լիկյորի հետ:Պատրաստում ենք Դոբոշ բիսկվիթի շերտերը: Կարագն ու շաքարավազի կեսը հարում ենք այնքան, մինչև ստացվի բաց գույնի փքուն զանգված: Հատ-հատ ավելացնում ենք դեղնուցները և հարում: Լցնում ենք վանիլինը, աղն ու կիտրոնի քերած կեղևը:Սպիտակուցները հարում ենք այնքան, մինչև փրփրեն: Աստիճանաբար ավելացնում ենք մնացած շաքարավազը, հարում մինչև փափուկ փրփուրի վերածվելը:Սպիտակուցային զանգվածը խնամքով խառնում ենք դեղնուցային զանգվածին: Մաղած ալյուրն ու նուշի ալյուրը խառնում ենք իրար, քիչ-քիչ լցնում ձվային զանգվածի մեջ և խառնում:Յուղաթղթի վրա 24 սմ տրամագծով 6 շրջան ենք նկարում: Խմորը հավասարաչափ բաշխում ենք այդ 6 շրջանների մեջ՝ սահմանները պահպանելով: Յուրաքանչյուր շերտը թխում ենք 220 աստիճանում մոտ 8 րոպե: Հովացնում ենք, շրջում ու թուղթը պոկում: 24 սմ տրամագծով օղակի օգնությամբ 5 շերտերը հավասարեցնում ենք: Վեցերորդը, որը լինելու է վերևի շերտը, կտրում ենք 22 սմ տրամագծով:Պատրաստում ենք շոկոլադե կրեմը: Շաքարավազը, ձուն ու կակաոն լցնում ենք ամանի մեջ և տրորում: Ավելացնում ենք 400 մլ կաթը և դնում միջին ուժեղության կրակին: Կտրատած շոկոլադը լցնում ենք զանգվածի մեջ և խառնում մինչև այն լուծվի: Թույլ կրակին փայտե գդալով անընդհատ խառնելով զանգվածը եփում ենք, մինչև հասնի եռման աստիճանի:Մնացած 200 մլ կաթի մեջ օսլա ենք լցնում և խառնում: Այնուհետև օսլայով զանգվածը լցնում ենք շոկոլադե զանգվածի մեջ և անընդհատ խառնելով մի քանի րոպե եփում մինչև վերջինս թանձրանա (կրեմը շատ արագ է թանձրանում): Մոտ 100 գր կրեմ մի կողմ ենք դնում, իսկ մնացածը 5 մասի բաժանում:Պատրաստում ենք կարամելը: Շաքարավազն ու ջուրը լցնում ենք հաստ հատակով կաթսայի մեջ, եփում այնքան, մինչև շաքարավազը լրիվ լուծվի, իսկ օշարակը դառնա սաթագույն: Կրակից վերցնում ենք և արագ խառնելով ավելացնում կարագը: Բուսայուղած թիակի օգնությամբ կարամելը տարածում ենք վերևի փոքր շերտի վրա: Քանի դեռ կարամելը չի սառել, շերտն արագ 12 մասի ենք բաժանում:Հավաքում ենք տորթը: Ներքևում դնում ենք մի շերտը, վրան տարածում լիկյորի ու օշարակի խառնուրդը և քսում մի բաժին կրեմը: Ծածկում ենք երկրորդ շերտով ու ափով թեթևակի սեղմում: Գործողությունները կրկնում ենք բիսկվիթ-օշարակ-կրեմ հաջորդականությամբ: Տորթի երեսն ու կողքերը պատում ենք կրեմի հինգերորդ բաժնով և վրան մանրացված նուշ ցանում:Մի կողմ դրած 100 գր կրեմը տորթի երեսի ճզմում ենք այնպես, որ ստացվեն կենտրոնից եզրեր գնացող 12 խողովակներ: Դրանց վրա թեթևակի թեքված դնում ենք կտրատած կարամելային շերտի կտորները: Տորթն ամբողջ գիշեր թողնում ենք սառնարանում, որտեղից հանում ենք մատուցելուց 1 ժամ առաջ:Համեղ և գեղեցիկ:Վայելում ենք:

Մեր գեղեցիկ ու համեղ տորթը պատրաստ է: Անշուշտ ցանկացած հոբելյար իրեն շոյված կզգա՝ ծննդյան տոնին այսպիսի տորթ նվեր ստանալով ?

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն