Տորթ Լակոմկա Բաղադրատոմս

#ԼակոմկաՍիրելիներսմեր խմբի Գայանեի բ-տոմսն է: Շատ լավ է ստացվում փորձեք??☺️??

Խմոր** 1 ձուն հարել կես թեյի բաժակ շաքարավազի հետ,ավելացնել մեկ թեյի բաժակ սմետան,100 գրամ շատ փափուկ կարագ (մարգարին),1թեյի գդալ սոդա 1 ճաշի գդալ քացախով խառնած (քացախ ի տոկոսը էական չի),3 թեյի բաժակ մաղած ալյուր,որի մեջ խառնել 3 լավ լիքը ճաշի գդալ կակո,դա նույնպես մաղած։Խմորը լինի փափուկ,բայց ձեռքերին չկպնող, բաժանել 12 կամ 14 գնդի, նայաց որքան մեծության խմորեղենեք ուզում ստանալ (իմը եղավ 8 լավ մեծ կտոր խմորեղեն, կլոր եմ թխել), թողնել սառնարանում 30 րոպե մնա,հանգստանա ու էլաստիկանա,ամպայման ցելաֆանի մեջ,հանել շատ բարակ թղթի նման գրտնակել,առատ ալյուրով,ծակծկել պատառաքաղով (չուռելու համար) թխել 220 տակ մեջտեղի մասում,հզոր ջեռոցի դեպքում 200 տակ։ԿՐԵՄ**կես լիտր սառը և բարձր % ունեցող սլիվկան լավ հարել,միչև պնդի,ապա ավելացնել 1 բանկա խտացրած կաթ մի քանի անգամով և 1 ճաշի գդալ կոնյակ,1 թեյի գդալ վանիլին։Երեսի կարամելը___ 1 սուրճի բաժակ պեսոկ,1ճաշի գդալ ջրով դնել դանդաղ կրակին,հաստ տակով ամանում,երբ սկսի հալվել ու գույնը փոխել,անընդհատ խառնել,երբ լավ կարամելի գույն տա,լցնել 50 գրամ կարագ (մարգարին) էլի խառնել ու վերցնել,թողնել մի քիչ հովանա,լցնել տորթի վրա։Տորթը պահել սառնարանում 1 օր,լավ սնուցվելու ու փակելու համար։Վրան զարդարել փշուրով։

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն