Տորթ Պանչո Բաղադրատոմս

Տորթ Պանչո

Yield:4 ժամ անց

Prep Time:35-40 minutes

Cook Time:20-30 minutesIngredients

Խմորի համար՝ալյուր - 250 գրշաքարավազ - 200 գրձու - 2 հատթթվասեր - 200 գրսոդա - 2 թ/գդհյութ կիտրոնի - 1 ճ/գդխտացրած կաթ - 1 տուփկակաո - 2 ճ/գդԿրեմի համար՝շաքարավազ - 200 գրթթվասեր - 600 գրվանիլին - 0.5 թ/գդՋնարակի համար՝շաքարավազ - 4 ճ/գդկակաո - 2 թ/գդկարագ - 50 գրկաթ - 4 ճ/գդՊատրաստման եղանակ

Պատրաստում ենք խմորը: Ձվերը շաքարավազի հետ հարում ենք մինչև զանգվածը սպիտակի, այնուհետև կես տուփ խտացրած կաթ և թթվասեր ենք ավելացնում: Սոդան կիտրոնահյութով հանգեցնում ենք և լցնում խմորի մեջ: Ավելացնում ենք ալյուրը, խառնում ենք և խմորը 3 մասի կիսում:tort-pancho-norovi-1Մի մասը լցնում ենք 26 սմ տրամագծով յուղաթղթապատ ձևամանի մեջ: Թխում ենք 20 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:tort-pancho-norovi-2Պատրաստի բիսկվիթը հանում ենք և սառեցնում:tort-pancho-norovi-3Այնուհետև խմորը շրջում ենք և յուղաթուղթը հանում:tort-pancho-norovi-4Բիսկվիթը շրջած վիճակում դնում ենք մեծ մատուցարանի վրա և փափկեցնում խտացրած կաթով:tort-pancho-norovi-5Մնացած խմորի մեջ (2 մասերի) կակաո ենք խառնում, խմորը ձևամանի մեջ լցնում և թխում:tort-pancho-norovi-6Պատրաստի բիսկվիթը հանում նք ձևամանից և սառեցնում:tort-pancho-norovi-7Շագանակագույն բիսկվիթը ահա այսպիսի կտորների ենք բաժանում:tort-pancho-norovi-8Պատրաստում ենք կրեմը: Թանձր թթվասեր ենք վերցնում և շաքարավազի հետ խառնում: Մի քիչ թողնում ենք, որ շաքարավազը հալչի, այնուհետև հարում ենք, ավելացնում վանիլինը և դնում սառնարանը (կրեմը ճիշտ կլինի շերտերը թխվելու ընթացքում պատրաստել, որպեսզի դնենք սառնարանը սառչի):tort-pancho-norovi-9Կակաոյով շերտի կտորները թաթախում ենք կրեմի մեջ և դնում տորթի վրա (եթե խտացրած կաթ է մնացել, կարող ենք մեջտեղը լցնել, այդպես ավելի համեղ կլինի):tort-pancho-norovi-10Այդպես բոլոր կտորները շարում ենք, վրան կրեմ լցնում ու դնում սառնարանը:tort-pancho-norovi-11Պատրաստում ենք ջնարակը: Նույն քանակության շաքարավազ ու կաթ ենք վերցնում, ավելացնում ենք կարագն ու կակաոն և դնում կրակին: Եփում ենք այնքան մինչև պղպջակներ առաջանան:Ջնարակը ինչքան եփենք կթանձրանա, այդ իսկ պատճառով, եթե ջրիկ եք ուզում, պղպջակներ առաջանալուց հետո արագ կրակից վերցրեք, իսկ եթե թանձր եք ուզում, ապա պղպջակներ առաջանալուց հետո մի քանի րոպե թողեք կրակին: Թողնում ենք սառչի: Մեզ պետք է սառը տորթ և սառը ջնարակ:tort-pancho-norovi-12Ջնարակը լցնում ենք տորթի վրա և դնու սառցարանը:tort-pancho-norovi-13Ամենահամեղ տորթը պատրաստ է:tort-pancho-norovi-14Ահա և վերջ:tort-pancho-norovi-19Ի դեպ, Տորթ Պանչո սիրում են ոչ միայն շոկոմոլները, այլև բոլոր մեծերն ու փոքրերը ?

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն