Տորթ Պելե Բաղադրատոմս

#Պելե #ingulik

Տորթ Պելե

Մեկ շերտի համար անհրաժեշտ է.Ձու – 1 հատՇաքարավազ – 1 բաժակԲուսայուղ – 1 ճ/գՄածուն – 1 բաժակԱյլուր – 1 բաժակԿակաո – 3 թ/գՍոդա – 1թ/գՎանիլին

Կրեմ.Կակաո – 1թ/գԲուսայուղ – 1թ/գԿարագ – 200 գրամԵփած խտացրած կաթ – 1 բանկա (380գրամ)Վանիլին

Շոկոլադ - 70-100 գրամ (վրան զարդարելու համար)

Չոր բաղադրիչները` այլուրը, կակաոն, սոդան, վանիլինը խառնել և մաղել: Ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել բուսայուղը, մածունը և չոր բաղադրիչները: Ստացվում է բիսկվիթի խմոր: Թխում ենք էլ.ջեռոցների սև տափակ թավայի մեջ 180 աստիճանի տակ մի 15 րոպե կամ մի քիչ ավել, պատրաստ լինելը ստուգեք չոպիկով, որպեսզի չչորացնեք բիսկվիթը:Այս եղանակով պատրաստում ենք ևս երկու շերտ, ընդհանուր ստացվում է երեք շերտով տորթ:Բայց, եթե թավան փոքրոտ է կամ պատրաստելու եք այլ ամանի մեջ, կարելի է պատրաստել երկու շերտ:

Կրեմ` բուսայուղը և կակաոն լավ խառնել: Առանձին հարել կարագը մինչև սպիտակելը, ավելացնել կակաոի և բուսայուղի զանգվածը և քիչ-քիչ ավելացնել եփած խտացրած կաթը:

Վրան զարդարել քերած շոկոլադով:

Ես թխել եմ 25,5_25,5 չափս ունեցող ֆորմայի մեջ երկու շերտով: Տեղադրում եմ նաև մի նկար երեք շերտով, որը պատրաստել է մեր -ը, թխվել է 35_40 չափս ունեցող թավայի մեջ: Հայկանուշ ջան մերսի բաղադրատոմսի համար:Շատ համեղ և շատ փափուկ տորթ է ստացվում:

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն