ՏՈՐԹ " Սև անտառ"

Բարև իմ սիրելի խմբակիցներ, այսօր ներկայացնում եմ շատ հետաքրքիր ու անկրկնելի համի մի տորթ՝ՏՈՐԹ " Սև անտառ"

Բիսկվիթի համար՝

Ձու֊7հատԴեղնուց֊7հատՇաքարավազ ֊450գԱլյուր֊350գԿակաո֊70գԿարագ֊150գՎանիլին֊10գ

Շոկոլադե կրեմ՝Դառը շոկոլադ ֊300գՍերուցք(30%) ֊500գ

Սերուցքային կրեմ՝Սերուցք֊500գՇաքարավազ ֊100գ

Բալե կոմպոտե միջուկ՝Բալի կոմպոտ ֊650գՇաքարավազ ֊300գՕսլա֊40գ

Օշարակ՝Շաքարավազ ֊150գՋուր֊150գԿոնյակ կամ ռոմ֊100մլ

Պատրաստման եղանակը ՝Թարսի մեջ լցնել ձվերն ու դեղնուցը, շաքարավազն ու վանիլինը և դնել ջրային բաղնիք, խառնել և ջերմաստիճանը հասցնել 45°֊ի, ապա վերցնել կրակից և լցնել այն ամանի մեջ, որտեղ պիտի հարվի ։Հարել ուժեղ արագությամբ այնքան,մինչև զանգվածը շատանա 4անգամ, ապա շարունակել հարել ևս 10ր միջին արագությամբ։ Ալյուրին խառնել կակոն,ապա 3անգամով մաղելով ավելացնել զանգվածին և զգուշությամբ խառնել գդալով ։ Հալեցրած կարագին ավելացնել մի 3 գդալ ստացված խմորից, խառնել և կրկին ավելացնել խմորին ։ Լցնել 26 կամ 28սմ տրամագիծ ունեցող ամանի մեջ և թխել 180° նախապես տաքացրած ջեռոցում 40ր, 40ր֊ից հետո բացել ջեռոցի դուռը և թողնել ևս 10ր։ Բիսկվիթը թողնել հանգստանա մինիմում 5ժամ։☆Պատրաստում ենք բալե կոմպոտի միջուկը՝Հատիկները առանձնացնել հյութից,վերջինից վերցնել 40գ և խառնել օսլային, մնացած հյութին ավելացնել շաքարավազը և դնել կրակին, ավելացնել օսլայի խառնուրդը, խառնել և հասցնել եռման, երբ սկսի եռալ ավելացնել հատիկները, և երբ սկսի կրկին եռալ անջատել ու դնել մի կողմ սառչի։☆Պատրաստում ենք օշարակը՝Ջուրը խառնել շաքարավազին, դնել եռա, ավելացնել կոնյակ կամ ռոմ ։☆Պատրաստում ենք շոկոլադե կրեմը՝Սերուցքը տաքացնել մինչև եռալը և լցնել նախապես մանրցրած շոկոլադե կտորների վրա, լավ խառնել, երբ ստացվի համասեռ զանգված դնել սառնարանը ։☆Պատրաստում ենք սերուցքային կրեմը ՝Սառը սերուցքը հարել շաքարավազի հետ։☆Հավաքում ենք տորթը ՝Սառնարանից հանել շոկոլադե սերուցքային խառնուրդը և հարել ։Բսկվիթը բաժանել 3մասի։ Առաջին շերտը ցողել օշարակով, վրան քսել սերուցքային կրեմը, արանքներում լցնել բալը, վրան դնել 2֊րդ շերտը, կրկին ցողել օշարակով, քսել շոկոլադե կրեմը, ապա դնել 3֊րդ շերտը, ցողել և ամբողջ տորթը պատել սերուցքային կրեմով, մեջտեղի հատվածը՝շոկոլադե կրեմով։ Զարդարել ըստ նախասիրության։Ահա և վերջ, փոքր ինչ աշխատատար է, բայց հավաստիացնում եմ ունի անկրկնելի ու յուրահատուկ համ, արժե չարչարվել ։ Բարի ախորժակ ☺?

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն