Տորթ «Թռիչք» Պատրաստման Եղանակը

Տորթ «Թռիչք»

Խմորի համար՝ կաթ - 100 մլ գետնանուշ - 150 գր շաքարավազ - 325 գր ձվի դեղնուց - 1 հատ ձվի սպիտակուց - 5 հատ կակաոյի փոշի - 0,5 թ/գ կոնյակ - 20 մլ աղ - 1 պտղունց կարագ - 200 գր

Պատրաստման եղանակ

Նախ պատրաստում ենք բեզե-խմորաշերտերը, որի համար անհրաժեշտ սպիտակուցները հարիչի օգնությամբ 10 րոպե հարում ենք, ապա ավելացնում ենք աղը: Ավելացնում ենք 125 գր շաքարավազը և սպիտակուցային զանգվածը հարում ենք այնքան մինչև պնդանա: 1 գդալ վերցնում ենք ստացված զանգվածից ու լցնում հրուշակեղենային պարկի մեջ: Գետնանուշը լցնում ենք ձևամանի մեջ և 15-20 րոպե տապակում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Այնուհետև լցնում ենք տարայի մեջ ու սկզբում ձեռքերով, ապա բլենդերի օգնությամբ մանրացնում ենք: Ձվի սպիտակուցները լցնում ենք առանձին տարայի մեջ և հարիչի օգնությամբ հարում ենք: Ապա ավելացնում ենք շաքարավազը, վանիլային շաքարը և 7-8 րոպե հարում ենք, որպեսզի ստանանք պինդ զանգված: Արդեն պատրաստ սպիտակուցային զանգվածից վերցնում ենք 1 գդալ:Գետնանուշը խառնում ենք ամբողջ սպիտակուցային զանգվածին և մեկ գդալ վերցնում ենք՝ լցնելով նույն պարկի մեջ: Յուղաթղթի վրա նկարում ենք խմորաշերտերը, ապա շրջում ենք հակառակ կողմի վրա և բեզեն լցնում ենք գծված հատվածում, իսկ ազատ հատվածներում հրուշակեղենային պարկի օգնությամբ լցնում ենք ձևավորված բեզեները: Երկու խմորային զանգվածները եփում ենք 2 ժամ 100 աստիճան տաքացրած ջեռոցում: Պատրաստում ենք կրեմը, որի համար անհրաժեշտ կաթը խառնում ենք ձվի դեղնուցի ու 200 գր շաքարավազի հետ, դնում ենք կրակի վրա ու եփում՝ հասցնելով եռման աստիճանի:Կրակի վրա թողնում ենք ևս 3 րոպե, մինչև զանգվածը պնդանա: Այնուհետև հանում ենք կրակի վրայից ու թողնում ենք, որ սառչի: Փափկած կարագը հարում ենք, ապա ավելացնում ենք կաթնային զանգվածն ու կոնյակը:

Կրեմից վերցնում ենք 2 ճ/գ և խառնում ենք կակաոյի փոշու հետ: Դրանով վերջում պետք է զարդարենք տորթը: Կրեմի մի մասը քսում ենք առաջին խմորաշերտի վրա, ապա դնում ենք երկրորդ շերտն ու պատում ենք մնացած կրեմով: Փոքրիկ բեզեները մանրացնում ենք, խառնում ենք մանրացրած գետնանուշի հետ և լցնում ենք տորթի կենտրոնում: Կողքի հատվածներում դնում ենք մյուս բեզեներն ու զարդարում ենք կրեմով: Տորթը դնում ենք սառնարանում, որից հետո մատուցում ենք:

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն