Ծվծվուկ կամ Սմոլյովկա Ծաղկաբույսի Օգտակար Հատկանիշները

Բարև բոլորին:Հարգելի Սոնիա և հարգարժան խմբակիցներ: Վերջապես երկար փրփնտուկներից հետո, կարողացա գտնել 2014 թվականի ապրիլի 27-ին մեր հարգարժան Սոնիաի կողմից տեղադրված վայրի ուտելի բույսի իսկական անունը և հայերեն, և ռուսերեն և անգլերեն (նույնիսկ վրացերեն):Խոսքս փափուկի մասին է, որի բարբառալին անունները համարյա բոլորը նշված են այդ օրվա կոմենթներում: Գլուխս չեմ գովում, բայց միակ ելքը այն էր, որպեսզի տան պայմաններում աճեցնեմ և բույսը հասուն վիճակում տեսնեմ ինչպիսին է: Եվ ահա վերջապես եկավ այդ պահը, երբ ծաղկեց իմ փափուկը: Հետաքրքիրն այն էր, որ հայրս նրան անվանում էր լոբախոտ և որ այդ բույսը(չորացրած բույսի թուրմը) օգտագործել եմ որպես թրջոց իմ հիվանդության ժամանակ՝ կարմիր քամի-ռուսերեն ռոժա: Ինչևիցե ահաներկայացնում եմ նրա նկարները և ավելացնեմ նաև, որ Արցախում այն կարծեմ անվանում են սիմիսոկ և օգտագործում են նաև ժինգյալով հացի կանաչիների բաղադրության մեջ: Ծվծվուկ Լատիներեն անվանում-AlkannaՀոմանիշներ-Behen Moench, Charesia E.A.Busch, Coronaria Guett., Gastrocalyx Schischk., Gastrolychnis (Fenzl) Rchb., Melandrium Röhl., Melandryum Rchb., Oberna Adans., 1763, Otites Adans., 1763, Schischkiniella Steenis, Viscaria Bernh.Տիպիկ ներկայացուցիչներ-Silene anglica L. Silene gallica L.Ծվծվուկ (լատ.՝ Silene), ծտի փլավ, կաթնիկ,փափուկ, խլշտրուկ, գառան ականջ, սիմիսոկ, սարի սպանախ և այլն: Մեխակազգիների (Caryophyllaceae) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։Ռուսերերեն կոչվում է Սմոլյովկա կամ Խլոպչատնիկ:Կենսաբանական նկարագիրՑողունը կանգուն է, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձրանում է՝ մինչև 70 սմ։ Տերևները հակադիր են, ամբողջական, գծաձև կամ նշտարաձև, մազմզուկապատ։ Ծաղկաբույլը՝ ողկուզանման, գլխիկանման, վահանանման և այլն, ծաղիկները՝ երկսեռ, հազվադեպ՝ միասեռ, միատուն կամ երկտուն, սպիտակ, վարդագույն, դեղնականաչավուն։ Ծաղկում է ապրիլ-օգոստոսին։ Պտուղը եռաբուն տուփիկ է։ Սերմերը տափակ երիկամաձև են։ՏարածումՏարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է ստորին լեռնայինից մինչև ենթալպյան գոտու քարքարոտ լանջերին, թփուտներում, անտառեզրերին, մարգագետիններում և այլն, աղբոտում է ցանքերը։ Որոշ տեսակներ՝ ծվծվուկ Թալիշի (Տ. talyschensis) և ծվծվուկ Տատյանայի (Տ. tatjanae) և այլն, բնաշխարհիկներ են։ՆշանակությունՈրոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են սապոնիններ, վիտամիններ C, E, կարոտին (A-նախավիտամին են) և այլն։ Պատրաստուկներն օգտագործվում են որպես խորխաբեր միջոց, «կարմիր քամի» հիվանդության ժամանակ և այլն։ Որոշ տեսակների մատղաշ ընձյուղներն ու տերևներն օգտագործվում են սննդի մեջ, իսկ որոշ տեսակներ մշակվում են որպես գեղազարդիչ բույս։Դե նրա խոհարական օգտագործումը ինձ թվում է ներկայացնել պետք չէ:Ահա նրա նկարները(առաջի և վերջի երկուսն իմ աճեցրածինն են):

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն