Վաֆլե Գլանակներ Կրեմով Բաղադրատոմս

Պատրաստեք վաֆլե գլանակներ կրեմով

Այն պատրաստելու համար անհրաժեշտ է հատուկ վաֆլի պատրաստելու սարք: Այդպիսի գլանակներ ես մանկուց սիրում եմ: Առաջ մայրիկս էր պատրաստում, հիմա՝ ես: Կրեմի բաղադրատոմսը փոխել եմ, բայց գլանակները նույնն են մնացել: Նրանց մեջ կարելի է ցանկացած տեսակի կարագով կրեմ լցնել, մրգեր, պաղպաղակ: Ես խորհուրդ եմ տալիս խնձորով կրեմը:

Վաֆլե գլանակներ կրեմով

Ինչպես պատրաստել վաֆլե գլանակներ կրեմովՎաֆլիների պատրաստման եղանակըՄարգարինը հալեցնել, մի քիչ սառեցնել, ավելացնել շաքարավազ, ձու: Լավ խառնել, անընդհատ ալյուր ավելացնել, լավ խառնել. Ավելացնլ ջուր: Խմորը պիտի ջրիկ ստացվի, ինչես նրբաբիթները: Նրբաբլիթների համար նախատեսված տարրան տաքացնել, 1ճ/գ խմոր լցնել նրա մեջ, տապակել մինչ կարմրի: Տաք վիճակում միանգամից գլանակ սարքել: ԿրեմԽնձորները մաքրել, կեղևը հանել, քերել մանր քերիչով ու շոգեխաշել թույլ կրակի վրա՝ փակ կափարիչով 15 րոպե, մինչ լավ փափկի: Ավելացնել շաքարավազ, կիտրոնի հյութ, վանիլին, սառեցնել: Ավելացնել ձու, օսլա ու լավ խառնել: Դնել թույլ կրակին ու եփել, մինչ թանձրանա: Հովացնել: Կարագը փափկեցնել սենյակային ջերմաստիճանում, հարել, հետո գդալ առ գդալ լցնել խնձորի զանգվածը, լավ խառնել: Կարևոև է, որպեսի կրեմի պատրաստման ժամանակ բոլոր բաղադրիչների ջերմաստիճանը համարյա նույնը լինի, եթե նրանցից որևէ մեկը տաք լինի, կարագը կհալչի ու կրեմը չի ստացվի: Հովացած գլանակների մեջ կրեմ լցնել:

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն