Վանա Քաշովի Պատրաստման Եղանակ

Տարբեր երկրների խոհանոցների մի շարք ուտեստներ այսօր այնքան հանրաճանաչ են դարձել աշխարհում, որ նույնիսկ հանդիսանում են տվյալ երկրի այցեքարտը: Իսկ ավանդական հայկական այդքան բազմազան ու յուրահատուկ խոհանոցից ոչ միայն աշխարհին, այլև հենց մեզ՝ հայերիս, քիչ թվով ճաշատեսակներ են հայտնի: Մինչդեռ մեր խոհանոցը հարուստ է հետաքրքիր ու սննդարար բազմաթիվ կերակրատեսակներով, որոնք պետք է վերարժևորել, որոշները գուցե և՝ վերհիշել:

️"ՎԱՆԱ ՔԱՇՈՎԻ"??????

Վանա քաշովին ձմեռային կերակուր է, որի հիմնական բաղադրիչներն են բլղուրը, տհալը, լոլիկը և սոխը: Վանա քաշովին Արևմտյան Հայաստանից մեզ հասած ամենահամեղ ու յուրօրինակ ուտեստներից է:

✅Խաշված միս(տավարի)✅Բլղուր✅Կարագ(յուղ)✅Լոլիկ✅Սոխ✅Աղ,սև պղպեղ,քիմիոն✅Բուլյոն

Պատրաստման եղանակը➖ Նախորոք կտրատել խաշված միսը, լոլիկը(կեղ.հանած)սոխը։Տապակը տաքացնել,առատ յուղով տապակել սոխը (մինջև ստանաք ոսկեգույն երանգ) ավելացնել խաշված միսը թեթեվակի տապակել որպեսզի միսը և սոխը փոխանակվեն համերով։Ավելացնել մի փոքր աղ սև պղպեղ թողնել տապակվի։Ընթացքում ավելացնել բլղուրը որպեսզի մի փոքր բովվի։Ավելացնել ջուր կամ արգանակ (էնքան որ ծածկվի)շարել լոլիկները ավելացնել քիմիոն փակել բերանը թողնել ջուրը քաշվի 4,5 րոպե հետո պատրաստ է։

Քաշովի ջուրը քաշվեց ջուր չկա։

Պատասխանել այս թեմային

Մեր կայքը օգտագործում է քուքիներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբերակելու անձնական համակարգիչների միջև, անհատականացված կարգավորումների ծառայության ապահովման, վերլուծության և վիճակագրության, ինչպես նաև բովանդակության և գովազդային ծառայության անհատականացման նպատակներով։ Այս կայքը կարող է նաև պարունակել երրորդ կողմերի քուքիներ։ Եթե դուք շարունակում եք օգտվել այս կայքից, ապա այն համապատասխանում է վերոնշյալ ներկա կարգավորումներին, բայց դուք կարող եք ցանկացած պահի դրանք փոփոխել։ Ավելի շատ տեղեկատվություն այստեղ՝ Գաղտնիություն և Քուքիների Քաղաքականություն